ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործումը երաշխավորված է մինչև 2031 թվականը․ «Ռոսատոմ»-ը ներկայացրել է մանրամասներ

ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործումը երաշխավորված է մինչև 2031 թվականը․ «Ռոսատոմ»-ը ներկայացրել է մանրամասներ

«Ռոսատոմ» պետական կորպորացիան և Հայկական ատոմային էլեկտրակայանի ներկայացուցիչները Երևանում կայացած Համատեղ համակարգող կոմիտեի հինգերորդ նիստի ընթացքում հաստատել են ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործման հնարավորությունը մինչև 2031 թվականը։

Հանդիպման ընթացքում հայ և ռուս մասնագետները ամփոփել են 2024-2026 թվականների ընթացքում իրականացված լայնածավալ հետազոտությունների արդյունքները։ Մասնավորապես, մասնագիտական ուսումնասիրության են ենթարկվել 15 890 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով շենքեր և կառույցներ, ինչպես նաև մշակվել ու համաձայնեցվել են անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք փաստացի հաստատում են ռեակտորային կայանքի անվտանգությունը։

Նիստի ավարտին կողմերը հաստատել են 2027-2030 թվականների միջոցառումների ծրագիրը։ «Ռոսատոմ Սերվիս» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը նշել է, որ 2027 թվականին նախատեսված են հիմնական համակարգերի արդիականացման աշխատանքներ, որոնք թույլ կտան ատոմակայանի անվտանգ շահագործման ժամկետը երկարաձգել մինչև 2036 թվականը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում