ՀՀ քաղաքաշինության նախարար, քաղաքը փրկելու համար ավելի հեշտ է Ձեզ պաշտոնաթող անել, քան խնդրել, որ աշխատեք
23/12/2014 17:58
Նմանատիպ
Էդգար Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`
Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարարի խոսքերն էի կարդում: Նա ասում էր, որ լրագրողներին ավելի հեշտ է լռեցնել, քան բարիացնել: Ես լրագրող չեմ, բայց կասեմ… Քաղաքը փրկելու համար ավելի հեշտ է Ձեզ պաշտոնաթող անել, քան խնդրել, որ աշխատեք: Նենց հետաքրքիր է՝ ի՞նչ պետք է ամփոփի Քաղաքաշինության նախարարությունը: Այստեղ մի պահ եկեք հիշենք նաև Մշնախին: Նույն վիճակում էլ Մշնախն է: Էս երկու նախարարություններն իրենց տարին ամփոփելուց պետք է ասեն՝ այսքան շենք քանդեցինք, այսքան մշակութային արժեք չկարողացանք պահել ու ոչնչացրեցինք և այլն: Հա, չմոռանամ նշել՝ այս տարի Մշնախի «ձեռքբերումներից» էր նաև Զվարթնոց տաճարի փարթին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում