Անցնող տարում ինձ համար ամենատհաճն եղել է վերջին միջադեպը, որի երկու կողմում էլ ազատամարտիկներն էին
26/12/2014 18:55
Նմանատիպ
Սուրեն Սուրենյանցն իր ֆեյսբուքյան էջում գրում է`
Անցնող տարում ինձ համար ամենատհաճն եղել է վերջին միջադեպը, որի երկու կողմում էլ ազատամարտիկներն էին: Երբեք չեմ ուզեցել, որ այս միջադեպը քաղաքականացվի, դառնա «կռվախնձոր» քաղաքական սուբյեկտների գզվռտոցում: Երկու կողմում էլ՝ հարազատ մարդիկ են, ովքեր նաև ծառայություն ունեն հայրենիքի առջև, անուրանալի ծառայություն: Միջադեպի հետ կապված ունեմ իմ ինֆորմացիան, գնահատականը: Ու կրկնակի ցավ կապրեմ, եթե մարդիկ՝ իրենց վարքագծով, ստիպեն բարձրաձայնել բաների մասին, որոնց մասին խոսել չէի ուզենա: Սա այն դեպքն է, երբ տեղին է ասված՝ պետությունն է մեղք…
Հետևեք մեզ նաև Telegram-ում