Ապրուստի միջոց չունենալու պատճառով 22-ամյա երիտասարդը փորձել է ինքնասպան լինել
26/01/2015 12:32
Նմանատիպ
Հունվարի 25-ին Երևանում փորձել է ինքնասպան լինել 22-ամյա մի երիտասարդ. հայտնում է «Փաստինֆո»-ն:
«Կայքի տեղեկություններով՝ ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1992 թվականի ծնված Հրաչյան և հայտնել, որ գտնվում է «ստադիոնի» մոտ և փորձում է ինքնասպան լինել:
Պարզել է, որ նույն օրը՝ ժ.18:00-ին, Հ.Հովսեփյանը ապրուստի միջոց չունենալու պատճառով փորձել է ինքնասպանություն գործել` Հրազդանի կիրճից ցած նետվելու միջոցով, ինչը կանխվել է»,- գրում է կայքը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում