Անկհայտ է, որ Թուրքիա-Ադրբեջան-Միջին Ասիա կապի հիմնական խոչընդոտը Հայաստանն է
Նմանատիպ
Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`
Մերձավոր Արևելքում տեղի ունեցող աշխարքաղաքական փոփոխությունները միաժամանակ մեծ վտանգներ և մեծ հեռանկարներ են պարունակում Հայաստանի համար: Վտանգները պարզ են` մեծ բախումներ են սպասվում, որոնց ներգրավվում են Թուրքիան ու Իրանը: Կովկասը և Միջին Ասիան նույնպես անհանգիստ են և պարզ է, որ Հայաստանը չի կարող դրանցից խուսափել: Սակայն կան նաև մեծ հեռանկարներ, որոնք կարող են փոխել Հայաստանի աշխարքաղաքական իրավիճակը:
.
Անկհայտ է, որ Թուրքիա-Ադրբեջան-Միջին Ասիա կապի հիմնական խոչընդոտը Հայաստանն է: Այդ եռամիասնության կապն արդեն ֆորմալիզացված է թյուրքական երկրների համագործակցությամբ, որի նիստերը նաև Նիխիջևանում է անցկացվում: Հասկանալի է, որ դա ակնարկ է Հայաստանին, որը խոչընդոտում է այդ կապի իրականացմանը: Դա նաև Հայաստանի աշխարքաղաքական հիմնական դերակատարումն է, որի շնորհիվ Հայաստանը ստանում է թե դրական, թե բացասական նշանակություն, նայած թե որ երկիր ինչ շահեր ունի:
.
Մեզ համար հիմնական կարևոր փոփոխությունը կլինի Քրդստանի ստեղծումը, որը վաղ, թե շուտ լինելու է և հիմնական խնդիրը այն է, որ Հայաստանը կարողանա մինչև Քրդստանի ստեղծումը գոյատևել:
Քրդստանի ստեղծումը հետևյալ փոփոխություններն է առաջ բելելու:
• Հայաստանը ստանում է մի հարևան, որի հետ կարող է բարիդրացիական հարաբերություններ ձևավորել, որին չի խոչընդոտի ցեղասպանության հիշողությունը: Մենք պետք է մոռանանք որոշ քրդական ցեղերի ունեցած բացսական դերակատարությունը: Նրանք ընդամենը Օսմանյան կայսրության կամակատարներն են եղել և բազմաթիվ քրդեր իրենց հակառակ կերպով են դրսևորել այդ դեպքերի ժամանակ:
• Ադրբեջանում և Թուրքիայում տարածված «մեկ ազգ-երկու պետություն» կարգախոսը Քրդստանի առաջացման դեպքում կորցնում է իր ակտուալությունը և Ադրբեջանում առաջացնում է նոր ինքնության որոնման խնդիր, որը կարող է նաև վտանգավոր դրսևորումներ ունենալ Ադրբեջանի համար` սպառնալ երկրի ամբողջականությանը:
• Հայաստանը Քրդստանին «փոխանցելով» թյուրքական աշխարհի սեպի դերակատարությունը մի կողմից կորցնում է իր աշխարքաղաքական նշանակությունը, սակայն մյուս կողմից կարողանում է նորմալ հարաբերություններ ձևավորել իր հարևանների հետ, մյուս կողմից ազատվում է այդ դերակատարման պատճառով գերտերությունների իրեն պարտադրված «եղբայրությունը»:
• Փոխվում են Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների որակը, որովհետև Թուրքիայի հիմնական խնդիրները առաջանալու են Քրդստանի հետ հարաբերություններում, որովհետև նրա ստեղծմամբ քրդական խնդիրը Թուրքիայում չի ավարտվում, հաշվի առնելով քրդերի բնակեցման արեալներում ընթացող դեմոգրաֆիական ներթափացմամբ հենց Թուրքիայի ոչ քրդական համարվող ռեգիոններում:
Այս առումով հասկանալի է Ադրբեջանի շտապողականությունը լուծել Արցախի հարցը մոտ ժամանակներում, որովհետև լավ են հասկանում, որ ժամանակը իրենց օգտին չի աշխատում:
Մյուս կողմից պետք է փոփոխվի Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարությունը, կամ ավելի ճիշտ մշավի համապատասխան ռազմավարություն, ինչն որպես այդպիսին իրականում գոյություն էլ չունի: Ակտուալ է դառնում նաև ներքաղաքական բովանդակության կտրուկ փոփոխության պահանջը: