Հայտնի են ՄԻԵԴ-ում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների մրցույթում հաղթողները
02/03/2015 17:53
Նմանատիպ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովը հրապարակել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի հաղթող ճանաչված անձանց ցուցակը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, նրանք են՝ Արմեն Շուրայի Հարությունյանը, Արայիկ Գառնիկի Ղազարյանը և Լիանա Օնիկի Հակոբյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում