Օզբիլիսը տարեդարձի օրը շնորհակալություն է հայտնել իր մտերիմներին և աջակիցներին
09/03/2015 15:37
Նմանատիպ
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսն այսօր դառնում է 25 տարեկան։ Ֆուտբոլիստն «Instagram»-ի իր էջում գրառում է կատարել և շնորհակալություն հայտնել.
«Այսօր իմ տարեդարձն է… Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին վերջին ամիսների ընթացքում իրենց ցուցաբերած աջակցության համար։ Շնորհակալ եմ իմ ակումբին՝ Մոսկվայի «Սպարտակին», Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, ընտանիքիս և ընկերներիս և բոլորիդ՝ գեղեցիկ բարեմաղթանքների համար»,-գրել է ֆուտբոլիստը, ով վնավածքի պատճառով բաց է թողել ինը ամիս։
Հետևեք մեզ նաև Telegram-ում