Նարիշկինը կայցելի Հայաստան
28/03/2015 13:50
Նմանատիպ
Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը մարտի 30-31-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան, հայտնում է gazeta.ru-ն` հղում կատարելով «Ինտերֆակս»-ին
Այցի ընթացքում նախատեսված են Նարիշկինի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։
Հաղորդվում է նաև, որ ռուս խորհրդարանականների պատվիրակությունը կմասնակցի Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակին նվիրված խորհրդակցությանը և կլոր սեղանին, որն անցկացվում է «Եվրասիական տնտեսական հեռանկար» գիտաժողովի շրջանակում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում