«Ինտերը» հաղթեց «Ռոմային» (տեսանյութ)
26/04/2015 00:41
Նմանատիպ
Իտալիայի առաջնության 32-րդ տուրում «Ինտերը» հաղթանակ տոնեց «Ռոմայի» նկատմամբ: Միլանում կայացած խաղն ավարտվեց 2:1 հաշվով: 15-րդ րոպեին Էրնանեսն առաջ մղեց դաշտի տերերին: «Ռոմային» հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը 63-րդ րոպեին, երբ աչքի ընկավ Նայնգոլանը, սակայն եզրափակիչ սուլիչից մի քանի րոպե առաջ Մաուրո Իկարդին հաղթանակ պարգևեց «Ինտերին»:
Այժմ «Ինտերն» ունի 45 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղը, իսկ «Ռոման» դեռևս շարունակում է եզրափակել լավագույն եռյակը` ակտիվում ունենալով 58 միավոր:
Իտալիայի առաջնություն, 32-րդ տուր
«Ինտեր»-«Ռոմա»` 2:1
Գոլերը` Էրնանես 25′, Իկարդի 88′ – Նայնգոլան 63′