Գործակալ. Օզբիլիսը և Մովսիսյանը հոգեբանորեն լավ վիճակում չեն
Նմանատիպ
Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի և կիսապաշտպան Արազ Օզբիլիսի գործակալ Վալերի Հովհաննիսյանը հայտարարել է, որ հայ ֆուտբոլիստները հոգեբանական լավ վիճակում չեն: Գործակալը նաև նշել է, որ ֆուտբոլիստներին տրանսֆերի հանելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
-Այդ մասին ոչինչ չեմ լսել: Ֆուտբոլիստները հոգեբանորեն լավ վիճակում չեն` չնայած ավելի վատ էլ է եղել: Տեսնենք, թե ինչ կլինի հետագայում: Ռուսաստանի առաջնության ավարտից հետո ապագայի վերաբերյալ որոշում կկայացնենք: Նրանք կենտրոնացած են ակումբի ելույթների վրա,-Հովհաննիսյանի խոսքերը փոխանցում է «Eurosport»-ը:
Հիշեցնենք, որ «Սպարտակի» ղեկավարության և հայ ֆուտբոլիստների հարաբերությունները լարվել են նրանց վերջին հարցազրույցների պատճառով: Օզբիլիսի հարցազրույցը, որի հավաստիությունը ֆուտբոլիստը ժխտում է, կարող եք ընթերցել այս հղմամբ, իսկ Մովսիսյանինը` այս:
Հետևեք մեզ նաև Telegram-ում