«Դարի մենամարտում» Մեյվեզերը հաղթեց Պակյաոյին (տեսանյութ)
03/05/2015 09:02
Նմանատիպ
Լաս Վեգասում կայացավ «դարի մենամարտը», որում 38-ամյա ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզերը (48-0-0, 26 КО) հաղթանակ տոնեց 36-ամյա ֆիլիպինցի Մեննի Պակյաոյի (57-6-2, 38 КО) նկատմամբ:
Բռցնքամարտիկները վիճարկում էին WBA (Super), WBC, WBO вվարկածներով միջին քաշային կարգի չեմպիոնական տիտղոսը: Մեյվեզերը հաղթանակ տոնեց մրցավարների միաձայն որոշմամբ` 118:110, 116:112 հաշվով: Մարտի ժամանակ Մեյվեզերը գրագետ պաշտպանվում էր և արդյունավետ էր գործում հարձակվելիս:
Այսպիսով, Մեյվեզերը տոնեց 48-րդ անընդմեջ հաղթանակը, իսկ Պակյաոյի կարիերայում այս պարտությունը դարձավ 6-րդը:
Մարտի պաշտոնական վիճակագարությունը ներկայացված է ստորև: Ըստ դրա` Մեյվեզերը կատարել է 148 դիպուկ հարված, իսկ Պակյաոն` 81:
Հետևեք մեզ նաև Telegram-ում