«Փյունիկը» հաղթեց «Միկային» և նվաճեց Հայաստանի գավաթը
06/05/2015 20:48
Նմանատիպ
Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում «Փյունիկն» առավելության հասավ «Միկայի» նկատմամբ և ութերորդ անգամ արժանացավ այս տիտղոսին:
Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում Սարգիս Հովսեփյանի սաները 3:1 հաշվով հաղթանակ տոնեցին: «Փյունիկի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռազմիկ Հակոբյանը, մեկ գոլ էլ խփեց Սեզար Ռոմերոն, իսկ «Միկայի» միակ գոլը խփեց Ալեքսը:
Հայաստանի Գավաթ, եզրափակիչ
«Փյունիկ»-«Միկա»` 3:1
Գոլերը` Հակոբյան 4′, 32′, Ռոմերո 36′ – Ալեքս 11′
Հեռացում` Արտակ Գրիգորյան 72′