Հենրիխ Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի 34-րդ տուրի խորհրդանշական հավաքականում
25/05/2015 17:50
Նմանատիպ
Դորտմունդի «Բորուսսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով հեղինակել էր Գերմանիայի առաջնության 34-րդ տուրի՝ «Վերդերի» դեմ հանդիպման հաղթական գոլը, ընդգրկվել է «Whoscored.com»-ի կազմած տուրի խորհրդանշական հավաքականում։
Դարպասապահ՝ Մանուել Նոյեր («Բավարիա»):
Պաշտպաններ՝ Դանտե («Բավարիա»), Գեբրե Սելասի («Վերդեր»), Սլոբոդան Ռայկովիչ («Համբուրգ»), Բաստիան Օչիպկա (Ֆրայբուրգի «Այնթրախտ»):
Կիսապաշտպաններ՝ Հենրիխ Մխիթարյան, Սինձի Կագավա («Բորուսսիա»(, Գոյկո Կաչար («Համբուրգ»), Ֆիլիպ Կոստիչ («Շտուտգարտ»):
Հարձակվողներ՝ Դանիել Գինչեկ («Շտուտգարտ»), Ռոբերտո Ֆիրմինո («Հոֆենհայմ»):
Հետևեք մեզ նաև Telegram-ում