Հայաստանի առաջնության մրցանակակիրների պարգևատրությունը՝ մայիսի 30-ին
26/05/2015 16:28
Նմանատիպ
Մայիսի 30-ին կկայանան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության վերջին՝ 28-րդ տուրի հանդիպումները: Վերջին տուրից առաջ արդեն հայտնի են բոլոր մրցանակակիրների անունները: Երկրի չեմպիոնի կոչումը նվաճել է Երևանի «Փյունիկը»: Արծաթե մեդալները նվաճել է Երևանի «Ուլիսը», իսկ բրոնզե մեդալները՝ Գյումրիի «Շիրակը»:
Ինչպես հայտնում ՀՖՖ-ի պաշտոնական կայքը, վերջին տուրի՝ «Ուլիս»-«Շիրակ» հանդիպումից անմիջապես հետո Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզդաշտում տեղի կունենա առաջնության մրցանակակիր թիմերի՝ «Փյունիկ», «Ուլիս» և «Շիրակ» ֆուտբոլային ակումբների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Մուտքն ազատ է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում