Տարեվերջին ՄԱԳԱՏԷ-ն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ զեկույց կհրապարակի
04/07/2015 21:12
Նմանատիպ
Տարեվերջին ՄԱԳԱՏԷ-ն Իրանի միջուկային ծրագրի վիճահարույց հարցերի վերաբերյալ զեկույց կներկայացնի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Յուկիա Ամանոն: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ դրա համար անհրաժեշտ է ստանալ նաև իրանական կողմի աջակցությունը:
«Ես կարծում եմ, որ իրանական կողմի հետ ակտիվ համագործակցության դեպքում մենք տարվա վերջին կկարողանանք զեկույց ներկայացնել Իրանի միջուկային ծրագրի ռազմական նպատակների հնարավորության վերաբերյալ»,- նշել է Յուկիա Ամանոն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում