Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է վիրավորվել
04/07/2015 19:00
Նմանատիպ
Հուլիսի 4-ին` ժամը 01:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արսեն Էդուարդի Խաչատրյանը: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում