«Բանանցի» կազմում հինգ ֆուտբոլիստներ նշեցին իրենց նորամուտը
04/08/2015 15:28
Նմանատիպ
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մեկնարկային տուրում «Միկայի» դեմ խաղում առաջին անգամ պաշտոնական խաղերում «Բանանցի» մարզաշապիկով խաղադաշտ դուրս եկան Բոյան Միխայլովիչը, Վլատկո Դրոբարովը, Վարդան Մովսիսյանը, Լայերսիոն և Ջոն Ջերեմիան:
Ջերեմիային հաջողվեց նաև գոլի հեղինակ դառնալ նորամուտի խաղում՝ դառնալով «Բանանցի» պատմության 135-րդ ֆուտբոլիստը, ով գոլ է խփել Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբում:
Այս նորամուտերից հետո «Բանանցի» կազմում Բարձրագույն խմբում հանդես եկած ֆուտբոլիստների թիվը հասավ 254-ի, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում