Մահացել է 25 շաբաթական հղիությամբ երիտասարդ կին
04/08/2015 20:53
Նմանատիպ
«Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է 25 շաբաթական հղիությամբ երիտասարդ կին: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Շուշան Հունանյանը, գյումրիաբնակ կինը հուլիսի 31-ին տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության բաժանմունք:
«Հղիի՝ հիվանդանոց դիմելու պահին վիճակը ծայրահեղ ծանր էր և ախտորոշվել էր սրտի նեյտրալ անբավարարության չորրորդ աստիճան, ինչը նշանակում է ծանր սրտային պաթոլոգիա», – ասաց Շուշան Հունանյանը:
Նա նաև մանրամասնեց, որ հիվանդանոց դիմելու հաջորդ օրը բժիշկները կատարել են հղիության ընդհատում՝ փորձելով փրկել կնոջ կնաքը, սակայն օգոստոսի 4-ին կինը մահացել է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում