«Sinquefield cup». Լևոն Արոնյանը և Մագնուս Կարլսենը ոչ-ոքի խաղացին
Նմանատիպ
Մեկօրյա դադարից հետո ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում վերսկսեց «Սինքֆիլդի գավաթ» շախմատային սուպերմրցաշարը:
Մրցաշարի վեցերորդ տուրում կայացավ առաջատարների` Լևոն Արոնյանի և Մագնուս Կարլսենի պարտիան: Հայաստանի ուժեղագույն գրոսմայստերի և աշխարհի չեմպիոնի պայքարը խաղաղ ելք ունեցավ. 32-րդ քայլին շախմատիստները համաձայնեցին ոչ-ոքիի: Պարտիայի մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև:
Տուրի մյուս պարտիաներում Վաշյե-Լագրավն առավելության հասավ Թոփալովի նկատմամբ, Գրիշչուկը հաղթեց Կարուանային, Հիկարու Նակամուրան` Ուեսլի Սոյին, իսկ Անիշ Գիրի-Վիշվանաթան Անանդ պարտիայում ոչ-ոքի արձանագրվեց: Վեցերորդ տուրից հետո Արոնյանը և Կարսլենը ունեն 4-ական միավոր ու շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նրանց 3.5-ական միավորով հաջորդում են Գիրին, Վաշյե-Լագրավն ու Նակամուրան:
Հավելենք, որ յոթերորդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով մրցելու է Նակամուրայի հետ, իսկ Կարլսենը սպիտակներով խաղալու է Գրիշչուկի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում