Սերբիան Հայաստանի դեմ կխաղա առանց Մաքսիմովիչի
03/09/2015 11:01
Նմանատիպ
Սերբիայի հավաքականի և իտալական «Տորինոյի» կենտրոնական պաշտպան Նիկոլա Մաքսիմովիչը չի կարողանա օգնել իր հավաքականին Եվրոպայի 2016-ի առաջնության ընտրական փուլի՝ Հայաստանի հավաքականի դեմ խաղում:
Սերբական մամուլի հաղորդմամբ, 23-ամյա ֆուտբոլիստը լուրջ վնասվածք է ստացել «Տորինոյի» մարզման ժամանակ։
Հիշեցնենք, որ Սերբիա – Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 4-ին Նովի Սադ քաղաքի «Կարաջորջե» մարզադաշտում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում