«Գանձասար Կապանը» հաղթեց «Արարատին» և բարձրացավ 2-րդ հորիզոնական
20/09/2015 18:53
Նմանատիպ
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրում «Գանձասար Կապանը» Կապանի քաղաքային մարզադաշտում հյուրընկալեց Երևանի «Արարատին»։ Հանդիպման միակ գնդակը 66-րդ րոպեին խփեց Տիգրան Բարսեղյանը՝ տանտերերին բերելով հերթական 3 միավորը։
«Գանձասար Կապան» – «Արարատ»՝ 1:0
Այս հաղթանակի շնորհիվ կապանյան ակումբը բարձրացավ երկրորդ հորիզոնական։
Հետևեք մեզ նաև Telegram-ում