Բեռլուսկոնին ցականում է, որ «Միլանը» խաղա «Բարսելոնայի» կամ «Բավարիայի» նման
16/10/2015 11:08
Նմանատիպ
«Միլանի» նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին շարունակում է վստահել թիմի գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչին, հաղորդում է «La Gazzetta dello Sport» պարբերականը։
Համաձայն աղբյուրի տեղեկությունների, Բեռլուսկոնին կարծում է, որ սերբ մասնագետը որոշ մեղանչումներ կատարում է տակտիկական վարժությունների ժամանակ, սակայն կարողանում է շփվել ֆուտբոլիստների հետ։ Բեռլուսկոնին ոչ միայն ուզում է, որ իր թիմը կատալոնական «Բարսելոնայի» կամ Մյունխենի «Բավարիայի» նման խաղ ցուցադրի, այլև հավատում է, որ Միխայլովիչը կարող է հասնել դրան։
Իտալիայի առաջնության 7 տուրերի արդյունքում «Միլանը» 9 միավոր է վաստակել և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում