Պաշտոնական. Գարի Նևիլը գլխավորել է «Վալենսիան»
02/12/2015 17:30
Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Գարի Նևիլը նշանակվել է «Վալենսիայի» գլխավոր մարզչի պաշտոնում, հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը։ Ավելի վաղ հրաժարական էր ներկայացրել «թռչող մկների» գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուն։
Նևիլն իր պարտականությունների կատարմանը կանցնի դեկտեմբերի 6-ին՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ «Լիոնի» հետ հանդիպումից առաջ։ Խաղը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին «Վալենսիայի» հարկի տակ։
Գարի Նևիլի և «Վալենսիայի» նախագահ Լայուն Չանի մամուլի ասուլիսը տեղի կունենա վաղը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում