«Բարսելոնան» և «Վալենսիան» հաղթողին չորոշեցին (տեսանյութ)
06/12/2015 01:21
Նմանատիպ
Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Վալենսիային»:
«Մեստալյա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով. 59-րդ րոպեին Լուիս Սուարեսն առաջ մղեց կատալոնական թիմին, իսկ «չղջիկների» կազմում պատասխան գոլը 86-րդ րոպեին խփեց Սանտի Մինան:
Այս հանդիպումից հետո «Բարսելոնան» ունի 34 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ հորիզոնականում գտնվող «Ատլետիկոյին» գերազանցելով 2 միավորով: «Վալենսիան» այժմ ունի 20 միավոր և գտնվում է 7-րդ տեղում:
Իսպանիայի առաջնություն, 14-րդ տուր
«Վալենսիա» – «Բարսելոնա»՝ 1:1
Գոլերը՝ Մինա 86′ – Սուարես 59′
Հետևեք մեզ նաև Telegram-ում