Քարվաճառի գրադարանին անհրաժեշտ գրքերի ցանկը

Քարվաճառի քաղաքային գրադարանը պարբերաբար համալրվում է գրքերով, հիմնականում նվիրատվությունների, գրքահավաքների շնորհիվ: Գրքահավաքներին մարդիկ մեծամասմբ տրամադրում են այն գրքերը, որոնք իրենց այլեւս պետք չեն: Այս անգամ, սակայն, խնդրում ենք կազմակերպել առավել նպատակային գրքահավաք, եթե հնարավոր է: Այսպես, Քարվաճառի գրադարանը հատկապես կարիք ունի հայ դասականների: Տեղում եղած հատորյակները հիմնականում ամբողջական չեն: Այս գրքերը հատկապես անհրաժեշտ են դպրոցականներին, ովքեր էլ գրադարանի հիմնական ընթերցողներն են:
Ներկայացնեմ պակասող գրքերի ցանկը.
Աղայան Ղազարոս- բացակայում են 1963 թ. հրատարակության հատորյակի 1-ին եւ 2-րդ հատորները
Բակունց Ակսել- բացակայում են 1979 թ. հրատարակության հատորյակի 1-ին, 3-րդ եւ 4-րդ հատորները
Դեմիրճյան Դերենիկ- բացակայում են 1978 թ. հրատարակության հատորյակի 3-րդ եւ 10-րդ հատորները
Զարյան Նաիրի- բացակայում են 1978 թ. հրատարակության հատորյակի 1-ին եւ 12-րդ հատորները
Զորյան Ստեփան- բացակայում է 1978 թ. հրատարության 12-հատորյակի 1-ին հատորը
Թոթովենց Վահան- բացակայում է 1990 թ. հրատարակության եռահատորյակի երրորդ հատորը
Խանզադյան Սերո- բացակայում են 1967-68 թթ. հրատարակության հատորյակի 1-ին, 2-րդ, 4-րդ հատորները
Մահարի Գուրգեն- կա միայն «Ծաղկած փշալարեր» վեպը
Մուրացան- բացակայում է 1951-54 թթ. հրատարակության հատորյակի 3-րդ հատորը
Նար-Դոս-բացակայում են 1968-69 թթ. հրատարակության 1-ին, 3-րդ, 4-րդ հատորները, 1989 թ. հրատարակության հատորյակի 3-րդ հատորը
Շիրվանզադե- բացակայում է 1958-59 թթ. հրատարակության հատորյակի 3-րդ հատորը
Չարենց Եղիշե- բացակայում է 1986 թ. հրատարակության հատորյակի 1-ին հատորը
Պարոնյան Հակոբ- բացակայում են 1964-65 թթ. հրատարակության հատորյակի 3-րդ եւ 9-րդ հատորները
Պռոշյան Պերճ- բացակայում է 1961-64 թթ. հրատարակության հատորյակի 1-ին հատորը
Սահյան Համո- բացակայում է 1967 թ. հրատարակության հատորյակի 2-րդ հատորը
Սեւակ Պարույր- բացակայում են 1972-74 թթ. հրատարակության հատորյակի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ հատորները, 1982 թ. հրատարակության հատորյակի 1-ին հատորը, հատկապես անհրաժեշտ է «Անլռելի զանգակատուն» պոեմը
Սունդուկյան Գաբրիել- բացակայում է 1974 թ. հրատարակության հատորյակի 1-ին հատորը
Րաֆֆի- 1984-89 թթ. հրատարակության հատորյակի 1-ին, 2-րդ, 4-8-րդ հատորները
Առհասարակ բացակայում են հետեւյալ հեղինակներն ու գրքերը.
Պետրոս Դուրյան
Կոստան Զարյան
Հովհաննես Թումանյան-պոեմներ
Սիլվա Կապուտիկյան- բանաստեղծություններ
Հրանտ Մաթեւոսյան
Միսաք Մեծարենց
Գրիգոր Նարեկացի
Լեւոն Շանթ
Հովհաննես Շիրազ-բանաստեղծություններ
Սիամանթո
Վահան Տերյան- բանաստեղծություններ
Կարիք կա մանկական գրականության, բառարանների եւ մասնագիտական գրքերի (հոգեբանություն, փիլիսոփայություն, պատմություն…):
Հ.Գ. Մոտավորապես մի ժամ գրադարանում էի, 4-5 երեխա եկավ գիրք տանելու: Ձեր ուղարկած գրքերն իսկապես օգտագործվում են:
Թամարա Գրիգորյան