«Շիրակը» պայմանագիր է կնքել Ռոբերտ Դարբինյանի հետ
10/01/2016 10:34
Նմանատիպ
«Շիրակը» Գյումրու ակադեմիայում պատրաստվում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության գարնանային հատվածին: Թիմին արդեն միացել են բոլոր լեգիոներները։
«Շիրակի» պաշտոնական կայքը հաղորդում է, որ այս տարվանից թիմում հանդես կգա երիտասարդ աջ պաշտպան Ռոբերտ Դարբինյանը: Վերջինիս հետ «Շիրակը» մինչև սույն թվականի նոյեմբերի 30-ը նախատեսված պայմանագիր է կնքել: Դարբինյանն արդեն մարզվում է թիմի կազմում։
Ռոբերտ Դարբինյանը Սամարայի «Կռիլյա Սովետովի» սան է։ 20-ամյա խաղացողը 2014-15թթ. մրցաշրջանում հանդես էր գալիս «Շիրակի» կազմում։ Մրցաշրջանի ավարտից հետո Դարբինյանը հեռացավ «Շիրակից», սակայն ոչ մի ակումբում հանդես չեկավ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում