«Ռոման» խոշոր հաշվով հաղթեց «Ֆիորենտինային» (տեսանյութ)
05/03/2016 01:40
Նմանատիպ
Իտալիայի առաջնության 28-րդ տուրում «Ռոման» հյուրընկալել էր մրցաշարային աղյուսակի հարևան «Ֆիորենտինային»:
«Գայլերը» 4:1 հաշվով հաղթանակ տոնեցին և մրցակցի նկատմամբ ստացան 3 միավորի առավելություն: «Ռոմայի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Մոհամեդ Սալահը, մեկական գոլ էլ խփեցին Ստեֆան Էլ-Շարավին ու Դիեգո Պերոտին, իսկ հյուրերի միակ գոլը հեղինակեց Յոսիպ Իլիչիչը՝ դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը:
Այժմ «Ռոման» ունի 56 միավոր և զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, իսկ «Ֆիորենտինան» 53 միավորով եզրափակում է լավագույն քառյակը:
Իտալիայի առաջնություն, 28-րդ տուր
«Ռոմա» – «Ֆիորենտինա»՝ 4:1
Գոլերը՝ Էլ-Շարավի 22′, Սալահ 25′, 58′, Պերոտի 38′ – Իլիչիչ 45+’/11-մետրանոց