Լևան Բերիանիձեն չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը
08/03/2016 17:45
Նմանատիպ
Հայաստանի հավաքականի անդամ, ազատ ոճային գերծանր քաշային Լևան Բերիանիձեն չի մասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը: Այս մասին ՀԱՕԿ լրատվական բաժնին տեղեկացրել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը:
«Լևանը ուսումնամարզական հավաքի ընթացքում վնասվածք ստացավ և չհասցրեց վերականգնվել: Քանի որ առջևում Օլիմպիական խաղերն են, չցանկացանք ռիսկի դիմել: Բերիանիձեն այժմ վերականգնվում է»,-ասել է Բաղդադյանը:
Հավելենք, որ 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առայժմ միակ ըմբիշն է, ով Ռիո-2016-ի ուղեգիր ունի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում