AM | RU
USD
EUR
RUB

Վահագն Չախալյանն արձագանքել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անպատասխանատու հայտարարություններին

 

Ջավախահայ գործիչ Վահագն Չախալյանն արձագանքել է Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության և նրա ներկայացուցիչ Գ. Գաբաշվիլու անպատասխանատու հայտարարությանը.

«Ուրախ կլինեինք, եթե «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, համապատասխանաբար Ուկրաինայում և Վրաստանի խորհրդարանում արված, ազգամիջյան ատելություն սերմանող և ակնհայտ սադրիչ նպատակներ հետապնդող հայտարարություններ տարածելու կապակցությամբ, սաստեր իր համակուսակիցներին՝ «Վրացական լեգեոնի» ղեկավար Մամուկա Մամուլաշվիլուն և Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ազեր Սուլեյմանովին: Հատկապես վերջինիս, որը հայտարարեց բառացիորեն հետևյալը. «Ես մտադիր եմ վերականգնել իմ գումարտակը և նրա հետ միասին ուղևորվել դեպի Լեռնային Ղարաբաղ...»: Այդուհանդերձ, Մ. Սահակաշվիլու թուրքամետ քաղաքական գիծն առաջ տանող կուսակցությունն իր անդամների հայտարարություններով, որն ընկալվում է որպես այդ քաղաքական ուժի պաշտոնական դիրքորոշում, առավել սրում է տարածաշրջանում առանց այդ էլ լարված իրավիճակը:

Տպավորություն է ստեղծվում, որ և՛ Գաբաշվիլին, և՛ «Միացյալ ազգային շարժումը» ընդհանրապես մոռացել են, որ իրենք վրաստանյան քաղաքական կուսակցություն են, մի հանգամանք, որը թույլ չի տալիս լինել կողմնակալ հայ-ադրբեջանական հակամարտության մեջ:
Ցավոք, ֆինանսավորվելով թուրք-ադրբեջանական դաշնազույգի ընկերությունների կողմից և Վրաստանում իրականացնելով վերջինիս հակահայ ծրագրերը, Գաբաշվիլին և «Միացյալ ազգային շարժումը» չեն գիտակցում, թե ինչ վտանգներով են հղի կողմնակալ և առանց այդ էլ սրված իրավիճակն առավել սրող նման հայտարարությունները:

Պարոնայք, դուք սատարում եք խաղաղ բնակչության վրա գիշերով հարձակված ավազակախմբերին, դուք սատարում եք իրենց սեփական տներում խաղաղ ապրող տատիկներին և պապիկներին դաժանաբար կտտանքների ենթարկած և անմարդկայնորեն գնդակահարած ահաբեկիչներին: Վերջապես դուք սատարում եք «Իսլամական պետության» գրոհայիններին, ովքեր, Սիրիայում անելիք չունենալով, տեղափոխվել էին արցախյան առաջնագիծ: Դուք հայտարարում էիք, որ պետք է գնաք… բա գնայիք, ո՞վ էր ձեր ձեռքից բռնել, ձեր տեղը հազիվ էլ իսլամական գրոհայինների կողքին լինելն է:

Հասկանալի է, որ մոտենում են Վրաստանի խորհրդարանական ընտրությունները և, ինչպես «Միացյալ ազգային շարժմանը», այնպես էլ նրա ստվերային ղեկավար Մ. Սահակաշվիլուն, ինչու չէ նաև նույն տխրահռչակ Գաբաշվիլուն անհրաժեշտ են դրամական միջոցներ: Սակայն Վրաստանի ապագայով մտահոգ ցանկացած մեկը ձեր փոխարեն աղոթք կաներ առ Աստված, որ Հայաստանը երբևիցե չպարտվի, որ Հայաստանը երբևիցե մեկ թիզ անգամ չնահանջի: Ձեր պապերը նման օրհասական ժամերին ոչ միայն հային թիկունքից չեն հարվածել, այլև պայքարել են՝ մեզ հետ կողք-կողքի, ուս-ուսի տված: Պարոնայք «միշիստականներ», հակառակ ձեր նավթադոլարների փայլից մթագնած գիտակցությանը, նրանք լավ են գիտակցել, որ Հայաստանը պողպատե ոսկոր է օսմանական հավակնություններ ունեցող երկու թուրք ժողովուրդների կոկորդին, և Աստված մի արասցե. եթե նրանց հաջողվի կուլ տալ այդ պողպատյա ոսկորը, դուք պատկերացնու՞մ եք, թե ինչ կարող է լինել մեր ընդհանուր հայրենիք Վրաստանի հետ…
Ջավախքահայությունը դեռևս իր համարժեք գնահատականը կտա «Միացյալ ազգային շարժմանն» ու իր արկածախնդիր ներկայացուցիչներին»:

Լրահոս
Նիկոլը ամենադաժան, իրական և գարշահոտ հայելին է, որում հաճախ տեսնում ենք ինքներս մեզ Ռազմագերիների հարցը մնում է ՌԴ օրակարգում. Կոպիրկին Ցավալիորեն, այսօր Շուշին մեզ հետ չէ. Փաշինյանի ուղերձը Մենք մեր կյանքն ու արժանապատվությունը չենք պատրաստվում զոհաբերել և չենք զոհաբերելու. Սերժ Սարգսյան Մոնիկա Գրիգորյանը` գրավիչ կերպարում (լուսանկարներ) Իշխանափոխությունից հետո ԱԱԾ գեներալին ասել էին, որ դիմում գրի ու թոշակի գնա. Տիգրան Աբրահամյան Մեկնարկել է «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ-ի գործունեությունը Աննա Հակոբյանը այցելել է զոհված զինծառայողի ընտանիքին ԿԳՄՍՆ-ում 450 միլիոնի մեկ անձից գնում են կատարել մեկ շաբաթում Գոնե կարող եք ոգևորության մի սկիզբ դնեք՝ մայիսի 9-ին ԱԺ արտահերթ հրավիրեք և ճանաչեք Արցախի Հանրապետությունը․ Թևան Պողոսյան Կյանքը ցույց տվեց, որ ես ճիշտ էի, իսկ շատերը սխալվեցին. Շարմազանով Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը տոնում է Մեծ Հայրենական Հաղթանակի 76-ամյակը Թափանցիկ տաբատ, բոդի․ Իվետա Մուկուչյանի ոճափոխությունը (ֆոտո) Ադրբեջանը ևս վեց զորամաս կբացի Հայաստանի հետ սահմանին Ալիևն ամենից շատ Արցախի հնարավոր ճանաչումից է վախենում Ադրբեջանը թարմացրել է իր զոհերի և անհետ կորածների թվի մասին տեղեկությունը Հռիփսիմե Հակոբյանն Ալ Պաչինոյի հետ լուսանկար է հրապարակել Նիկոլ Փաշինյանը Լավրովին հավաստիացրել է, որ Նժդեհի արձանը կհանվի ու Ադրբեջանին կհանձնվեն կոնկրետ գյուղեր. Գաբրիելյանով #antinikol. այսօր մենք մեկնարկում ենք հականիկոլական շարժում. Միքայել Մինասյանը ներկայացրել է շարժման տեսլականը Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի գրավման փորձ չի եղել Վիտալի Բալասանյանն պարզաբանել է, թե ինչ է ասել Արցախում գտնվող Նժդեհի արձանի վերաբերյալ. Sputnik Արմենիա «ՀՀԿ» և «Հայրենիք» կուսակցությունների երիտասարդները բաց նամակ են հանձնում ԱՄՆ դեսպանատուն. ՈՒՂԻՂ «Պատիվ ունեմ» դաշինքի երիտասարդները այցելեցին ՀՀ Ազգային Հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի շիրիմին Էդգար Ղազարյանը նախագահականի դիմաց հանրային քննարկում է անում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Շուշիի ազատագրման «Հարսանիք լեռներում» անվանումը ստացած օպերացիան հաստատել է Սերժ Սարգսյանը Պուտինը շնորհավորել է Հայաստանին ու հայ ժողովրդին Ռուսաստանում ուղղաթիռ է անհետացել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո 2 մարդու մոտ գլխուղեղի թրոմբ է առաջացել. 1 անձ մահացել է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը՝ թուրքերի կողմից հայ կնոջ դանակահարության լուրերի մասին Իմքայլականները նույնիսկ վախենում էին իրենց ընկեր Արարատ Միրզոյանին աջակցություն հայտնել. Հովհաննիսյան Պատվաստվելուց հետո մոտ 300 մարդ կորոնավիրուսով է վարակվել Սենոր Հասրաթյանը մանրամասներ է ներկայացրել 1992 թվականի Շուշիի ազատագրման օպերացիայից Կրակոցներ՝ Երևանում. կա 1 զոհ Արկադի Տեր-Թադևոսյանին հետմահու շնորհվել է Հայաստանի ազգային հերոսի կոչում Պապիկյանի ասֆալտը «պադվադիտ» է անում Նիդերլանդներում ադրբեջանցի թուրքերը դանակահարել են Աննա Հակոբյանին Մովսես Հակոբյանին չի կարելի, իսկ Փաշինյանին կարելի՞ է. «168 ժամ» Փաշինյանի համար կարևորը պետություն չի. «168 ժամ» Նիկոլ Փաշինյանի անհանգստությունները. «Փաստ» Փաշինյանը խոս­տա­ցել է գո­նե մեկ արևմ­տա­մետ ուժ անց­կաց­նել խորհր­դա­րան. «Փաստ»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan