«Ինտերի» սեփականատերը մտադիր է վաճառել ակումբն ու ձեռք բերել «Ֆուլհեմը»
23/04/2016 13:22
Նմանատիպ
«Ինտերի» սեփականատեր Էրիկ Թոհիրը կարող է առաջիկայում վաճառել միլանյան ակումբը։
Ամռանը ակումբի սեփականատերը «Suning Commerce Group»-ին կվաճառի բաժնետոմսերի 20 տոկոսը։ Այդ ընկերությանն է պատկանում «Ցզյասու Սունին» ակումբը, որը հանդես է գալիս չինական Սուպերլիգայում։ Առաջինա 2-3 տարում նոր ներդրողները կարող են ամբողջությամբ գնել «Ինտերը» ինդոնեզացի բիզնեսմենից։
Թոհիրը դժգոհ է, որ «Ինտերը» չի կարողանում վերադառնալ Չեմպիոնների լիգա և չի կարող իրեն թույլ տալ սեփական մարզադաշտն ունենալ։ Բացի այդ, Թոհիրին դուր չի գալիս կյանքն Իտալիայում։
Հիշեցնենք, որ ֆինանսական տարում «Ինտերը» 140 միլիոն եվրոյի կորուստներ է ունեցել։ Թոհիրը հետաքրքրված է «Ֆուլհեմով», որը հանդես է գալիս անգլիական չեմպիոնշիփում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում