«Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» խաղի մեկնարկային կազմերը
04/05/2016 21:44
Նմանատիպ
Երևանի ժամանակով 22:45-ին մեկնարկելու է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ «Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» պատասխան հանդիպումը: Զինեդին Զիդանն ու Մանուել Պելեգրինին այս խաղի համար ընտրել են հետևյալ մեկնարկային կազմերը.
«Ռեալ». Կեյլոր Նավաս – Պեպե, Սերխիո Ռամոս, Մարսելո, Կարվախալ, Թոնի Կրոս, Իսկո, Մոդրիչ, Գարեթ Բեյլ, Խեսե, Կրիշտիանու Ռոնալդու:
«Մանչեսթեր Սիթի». Ջո Հարտ – Կլիշի, Օտամենդի, Կոմպանի, Սանյա, Ֆերնանդինյո, Ֆերնանդո, Քևին դե Բրույնե, Յայա Տուրե, Նավաս, Սերխիո Ագուեռո:
Հիշեցնենք, որ այս թիմերի առաջին խաղն ավարտվել է 0:0 հաշվով, իսկ եզրափակչի առաջին ուղեգիրը նվաճել է Մադրիդի «Ատլետիկոն»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում