Խորեն Հովհաննիսյանն ու Սերգեյ Յուրանը հեռացել են «Միկայից»
05/05/2016 18:06
Նմանատիպ
«Միկայի» մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ ակումբում կատարվել են փոփոխություններ:
Այլ աշխատանքի անցնելու համար Խորեն Հովհաննիսյանն ազատվել է «Միկա» ակումբի նախագահի պաշտոնից: Ակումբի ղեկավարման պարտականությունները դրվել է գլխավոր տնօրեն Արմեն Պետիկյանի վրա:
Փոփոխություն է տեղի ունեցել նաև մարզչական կազմում. գլխավոր մարզիչ Սերգեյ Յուրանի փոխարեն մինչև ընթացիկ առաջնության ավարտն այդ պարտականությունները կատարելու է Արմեն Շահգելդյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում