Թբիլիսիում մեկնարկում է պաշտպանության եւ անվտանգության հարցերին նվիրված խորհրդաժողովը
Նմանատիպ
Թբիլիսիում մեկնարկում է Վրաստանի պաշտպանության եւ անվտանգության հարցերին նվիրված երկօրյա խորհրդաժողովը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է խորհրդաժողովի կայքում:
Թվով տասներորդ համաժողովում քննարկվելու են սեւծովյան տարածաշրջանի անվտանգության հարցերը եւ ժամանակակից միջազգային կարգի խնդիրների ազդեցությունը փոքր երկրների վրա: Բացի այդ, խորհրդաժողովի մասնակիցներն ուշադրություն կդարձնեն ՆԱՏՕ-ի Վարշավայում կայանալիք գագաթնաժողովին:
Ընդամենը միջոցառմանը կհավաքվեն մինչեւ 300 հյուրեր՝ պաշտոնատար անձինք, փորձագետներ ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Մասնակիցների թվում կլինեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը եւ ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը:
Խորհրդաժողովի արդյունքները կամփոփեն Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին եւ վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, հաղորդել է Sputnik-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում