Մոսկվան խախտում է համարում ՌԴ-ի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայումը
18/06/2016 14:02
Նմանատիպ
Մոսկվան Ռուսաստանի սահմանների մոտ ռոտացիոն սկզբունքով ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների տեղակայումը խախտում է համարում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Կրեմլի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը:
«Իհարկե, դա խախտում է»,- ասել է Իվանովը` պատասխանելով հարցին` ՌԴ-ի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի զորքերի ռոտացիոն սկզբունքով տեղակայումը արդյոք խախտում չի հանդիսանո՞ւմ:
«Պայմանական եղել են իսպանացիները, սակայն եկել են պորտուգալացիները: Բայց նրանք եկել են միայն հաջորդ օրն այն բանից հետո, երբ հեռացել էին իսպանացիները: Մարտական պատրաստվածությունը դրանից չի փոխվում: Գումարելիների տեղերի փոփոխությունից գումարը չի փոխվում: Սա շատ լավ դպրոցական կանոն է»,- ասել է Իվանովը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում