Մեյվեզեր․ Լավ հոնորարի դիմաց կարող եմ ռինգ վերադառնալ
27/06/2016 19:55
Նմանատիպ
Աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերը չի բացառել կարիերան վերսկսելու տարբերակը։ Հիշեցնենք, որ ամերիկացի բռնցքամարտիկն անցյալ տարվա սեպտեմբերին է անցկացրել կարիերայի վերջին մենամարտը և հաղթել է Անդրե Բերտոյին։
-Այժմ ես վայելում եմ հանգիստս։ Շատ բռնցքամարտիկներ պետք է շարունակեն մենամարտեր անցկացնել, իսկ ես՝ ոչ։ Անգամ մարզասրահ գնալու անհրաժեշտություն չեմ զգում։ Ցանկանում եմ վերադառնալ, բայց երիտասարդներին կազմակերպչական հարցերում օգնելու համար։
Մարդիկ պետք է հասկանան, որ ես նայում եմ հորեղբայր Ռոջերին, հիշում եմ Մոհամեդ Ալիին և մտածում եմ, թե բռնցքամարտը որքան է քամում քեզ․․․ Ամեն դեպքում լավ հոնորարի դեպքում չեմ բացառում, որ կարող եմ ռինգ վերադառնալ,-Մեյվեզերի խոսքը մեջբերված է «Los Angeles Times»-ից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում