Ռամոսը Մոդրիչի հետ հանգստանում է Խորվաթիայում (լուսանկարներ)
08/07/2016 23:32
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը և կիսապաշտպան Լուկա Մոդրիչն այս օրերին իրենց ընտանիքների հետ հանգստանում են Խորվաթիայում։ Ֆուտբոլիստները համատեղ հանգստից լուսանկարներ են հրապարակել «Twitter»-ում, բացի այդ՝ նրանց ծովափնյա հանգիստը չի վրիպել պապարացիների ուշադրությունից։
Նշենք, որ «Ռեալը» հուլիսի 17-ից սկսելու է նախապատրաստվել 2016-17թթ․ մրցաշրջանին՝ առաջին ուսումնամարզական հավաքն անցկացնելով ԱՄՆ-ում։ Մադրիդյան թիմի այն ֆուտբոլիստները, ովքեր իրենց հավաքականների կազմում մասնակցել են Եվրոպայի առաջնությանը, արձակուրդում կլինեն մինչև հուլիսի 25-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում