Իրանի իշխանությունները երկու օրում 40 ահաբեկիչների են ձերբակալել
21/07/2016 17:08
Նմանատիպ
Իրանի ներքին գործերի նախարար Ռահմանի Ֆազլին հուլիսի 21-ին հայտարարել Է, որ անվտանգության ծառայությունների աշխատակիցները վերջին երկու օրվա ընթացքում ահաբեկչական խմբավորման 40 անդամների են ձերբակալել երկրի արեւելքում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, IRNA գործակալությունը հաղորդել է, որ գործողության ընթացք ում հայտնաբերվել է 40 մետր երկարությամբ եւ 20 մետր խորությամբ գաղտնի ստորգետնյա թունել, որն օգտագործվել է ահաբեկիչների կողմից:
Տեղեկատվություն այն մասին, թե ինչ ահաբեկչական խմբավորման են պատկանում ձերբակալվածները, առայժմ չի ստացվել: Ահաբեկչների ազգության մասին տվյալներ չեն տրամադրվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում