Մինսկի խումբն առաջընթաց է սպասում Սարգսյան-Ալիև հաջորդ հանդիպումից

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ակնկալում են, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց կարձանագրվի: Նման հայտարարությամբ «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հանդես է եկել ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Վիեննայի և Պետերբուրգի հանդիպումները դեր են խաղացել հարաբերական կայունության ապահովման և ղարաղա-ադրբեջանական շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նվազման հարցում:  Նախագահների ակնկալվող հանդիպումը պետք է հաստատի կողմերի պատրաստակամությունը պահպանելու հրադադարի ռեժիմը: Մենք նաև ակնկալում ենք, որ հաջորդ հանդիպումը կնպաստի բանակցային գործընթացում առաջընթացի ապահովմանը, ինչպես նաև թույլ կտա շարունակել կողմերի միջև լարվածության թուլացմանն ուղղված աշխատանքները: Ակնկալում ենք, որ կողմերը հավատարիմ կմնան ստանձնած պարտավորություններին՝ հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ նախագահների արտահայտած պատրաստակամության ֆոնին»,– ասել է Ուորլիքը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում