«Բանանցի» մարզահամալիրում կբացվի Հովհաննես Զանազանյանի արձանը
05/08/2016 19:16
Նմանատիպ
Օգոստոսի 6-ին կայանալիք Հայաստանի առաջնության մեկնարկային տուրի՝ «Բանանց» – «Արարատ» հանդիպումից առաջ «Բանանց» մարզահամալիրում տեղի կունենա լեգենդար «Արարատ-73»-ի ավագ, Երևանի «Բանանցի» նախկին մարզիչ և փոխնախագահ Հովհաննես Զանազանյանի արձանի բացման հանդիսավոր արարողությանը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Արձանի բացմանը ներկա կլինեն ՀՖՖ և «Բանանց» ֆուտբոլային ակումբի ղեկավարության ներկայացուցիչներ, «Արարատ-73»-ում Հովհաննես Զանազանյանի խաղընկերները և ընտանիքի անդամները:
Արձանի բացման արարողությանը օգոստոսի 6-ին, ժամը 17:00-ին է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում