Լիգայի գավաթ․ «Չելսին» և «Լիվերպուլը» շարունակում են պայքարը (տեսանյութ)
Նմանատիպ
Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում «Չելսին», պայքարը սկսելով երկրորդ շրջանից, մրցեց «Բրիստոլ Ռիվերսի» հետ։ Չնայած ֆավորիտի կարգավիճակին՝ «ազնվականները» հեշտ հաղթանակի չհասան։
29-րդ րոպեին «Չելսիի» կազմում աչքի ընկավ Միշի Բատշուային, իսկ երկու րոպե անց Վիկտոր Մոզեսը կրկնապատկեց առավելությունը։ 35-րդ րոպեին Պիտեր Հարտլիին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, սակայն նախքան ընդմիջման գնալը Բատշուային դուբլ ձևակերպեց։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 49-րդ րոպեին, հյուրերը կարողացան լարվածություն հաղորդել հանդիպմանը․ 11-մետրանոց նշակետից աչքի ընկավ Էլիս Հարիսոնը, սակայնդրանից հետո ավելին անել չհաջողվեց։
Զուգահեռաբար ընթացող խաղում «Լիվերպուլը» 5։0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տոնեց «Բյորտոն Ալբիոնի» նկատմամբ և պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ։ Յուրգեն Կլոպի սաներից Դանիել Սթարիջը դուբլ ձևակերպեց, մեկական գոլ խփեցին Դիվոկ Օրիգին և Ֆիրմինյոն, մեկ գնդակ էլ սեփական դարպասն ուղարկեց Նեյլորը։
Անգլիական լիգայի գավաթ, երկրորդ շրջան
«Բրոյտոն Ալբիոն» – «Լիվերպուլ»՝ 0։5
Գոլերը՝ Օրիգի 15՛, Ֆիրմինյո 22՛, Նեյլոր 61՛/ինքնագոլ, Սթարիջ 78՛, 83՛
«Չելսի» – «Բրիստոլ Ռովերս»՝ 3։2
Գոլերը՝ Բատշուայի 29՛, 41՛, Մոզես 31՛ – Հարտլի 35՛, Հարիսոն 48՛
Հետևեք մեզ նաև Telegram-ում