ՀՀՇ-ն ընտրություններ չի կեղծել. Արամ Մանուկյանը՝ անկախացումից առաջ և հետո եղածի մասին (տեսանյութեր, ֆոտո)
Նմանատիպ
Անկախության 25-ամյակի առիթով հրավիրված ասուլիսին «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը եկել էր «ՀՀ անկախության 25-ամյակ» վերտառությամբ փաստաթղթերի ժողովածուով, որտեղից առանձնացրեց մի քանի կարևոր փաստեր՝ դարձնելով հրապարակային քննարկման թեմա:
Մանուկյանը հատուկ շեշտեց՝ Հայաստանն առաջին երկիրն է անկախացման շարժումներ ունեցած երկրներից և միակը, որն իր անկախացել է հանրաքվեով: Այնուհետ Մանուկյանը մեջբերեց 1991 հուլիսի 10-ի Հայաստանի հասարակական-քաղաքական կազմակերպությունների հայտարարությունը՝ նշելով, որ դրա տակ բացակայում է Դաշնակցության ստորագրությունը: Հայտարարության մեջ նշված է, որ Խորհրդային Միության քաղաքական և տնտեսական ճգնաժամով պայմանավորված միջազգային իրադրությունը եզակի հնարավորություն է ստեղծում ազատագրական շարժումով հասնելու Անկախ պետականության հաստատմանը: Ի դեպ, Արամ Մանուկյանը չհամաձայնեց՝ ՀՀՇ-ն ընտրություններ չի կեղծել:
Մանրամասները՝ տեսանյութերում
Հետևեք մեզ նաև Telegram-ում