Ներկայացվել է Եվրո-2020-ի տարբերանշանը (լուսանկարներ)
21/09/2016 17:00
Նմանատիպ
ՈւԵՖԱ-ի նոր նախագահ Ալեքսանդր Չեֆերինը, Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի ներկայացուցիչ Գրեգ Կլարկը և Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանն այսօր պաշտոնապես ներկայացրել են 2020 թվականի Եվրոպայի առաջնության տարբերանշանը։
Տարբերանշանի հիմնական տարրը կամուրջն է, որը խորհրդանշում է ֆուտբոլային ասոցիացիաների միասնությունը և միավորում է այն 13 քաղաքները, որտեղ անցկացվելու են խաղերը։ Կենտրոնում Անրի Դելոնեի գավաթն է, որի շուրջ երկրպագուներ են։
Առաջնության խաղերը կայանալու են Եվրոպայի 13 քաղաքներում, իսկ կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում