«Վալենսիան» առաջին հաղթանակը տոնեց (տեսանյութ)
23/09/2016 01:52
Նմանատիպ
«Վալենսիային» վերջապես հաջողվեց միավոր վաստակել Իսպանիայի ընթացիկ առաջնությունում։
Հինգրերորդ տուրում «չղջիկները» սեփական հարկի տակ 2։1 հաշվով առավելության հասան «Ալավեսի» նկատմամբ։ 28-րդ րոպեին Վիկտոր Լագուարդիան դարձավ ինքնագոլի հեղինակ, սակայն խաղակեսի վերջնամասում Գասիկա Տոկերոն վերականգնեց հաշվի հավասարությունը։ Դաշտի տերերին հաջողվեց հաղթական գնդակ խփել 88-րդ րոպեին․ վերջնական հաշիվը ձևակերպեց Դանիել Պարեխոն՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը։
Այժմ «Վալենսիան» 3 միավորով զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը, իսկ «Ալավեսը» մնաց 6 միավորով՝ 12-րդ տեղում։
Իսպանիայի առաջնություն, 5-րդ տուր
«Վալենսիա» – «Ալավես»՝ 2։1
Գոլերը՝ Լագուարդիա 28՛/ինքնագոլ, Պարեխո 88՛/11-մետրանոց – Տոկերո 45՛