Վրաստանի նախագահը հորդորել է Սահակաշվիլիին՝ չմիջամտել ընտրությունների գործընթացին
Նմանատիպ
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հորդորել է հանրապետության նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին՝ չմիջամտել ընտրական գործընթացին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ներկայում Սահակաշվիլին Ուկրաինայի Օդեսային մարզի ղեկավարն է եւ այդ երկրի քաղաքացին: Դրա հետ մեկտեղ նա մնում է Միասնական ազգային շարժման գաղափարական ոգեշնչողը, որը 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ամենաակտիվ ընդդիմադիր կուսակցությունն է: Սահակաշվիլին խոստացել է Վրաստան վերադառնալ հոկտեմբերի 8-ի ընտրություններից հետո:
«Ես մեկ անգամ եւս փորձում եմ առավելագույն մեղմությամբ հորդորել նախկին նախագահին՝ չմիջամտելու Վրաստանում շարունակվող ընտրական գործընթացին»,- հոկտեմբերի 2-ին ասել է Մարգվելաշվիլին «Իմեդի» հեռուստաընկերության եթերում: Վրաստանի նախագահը նշել է, որ հասարակությունը միտված է ազատ ընտրություն կատարելու, եւ այդ իրադրությունը լարելը ժողովրդավարությամ դեմ ուղղված քայլ է: «Ամբողջ հասարակությունը միտված է ճիշտ ու ազատ ընտրություն կատարելու: Եվ այդ իրադությունը լարելը, Էմոցիաների բորբոքումը պարզապես քայլ է ժողովրդավարության դեմ»,- հավելել է Գեորգի Մարգվելաշվիլին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում