AM | RU
USD
EUR
RUB

Արդար ընտրությունների համար երաշխիք չի կարող հանդիսանալ անգամ ամենակատարյալ օրենսգիրքը. Նարեկ Գալստյան

 

«Մենք պատրաստ ենք համագործակցելու այն քաղաքական ուժերի հետ, որոնք այս կամ այն չափով կիսում են մեր տեսակետները, մեր կարծիքները երկրում առկա երևույթների մասին»: Խորհրդարանական ընտրությունների, ընտրական օրենսգրքի և նորընտիր կառավրության մասին Times.am-ը զրույցել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ՝ Նարեկ Գալստյանի հետ:

-Պրն. Գալստյան, ինչպես գիտենք ՍԴՀԿ -ն և ՌԱԿ-ը քաղաքական քննարկումներ են սկսվել. Հնարավո՞ր է այդ քննարկումները մոտ ապագայում վերածվեն դաշինքի և միասին մասնակցեք խորհրդարանական ընտրություններին:

-Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը և Ռամկավար ազատական կուսակցությունը քաղաքական կոնսուլտացիաներ են սկսել, բայց դա դեռ դաշինքի չի վերածվել, սակայն մենք դա չենք բացառում, Առջևում գործընթացներ կան, մենք դեռ գտնվում ենք խորհրդակցությունների փուլում: Խորհրդարանական ընտրություններին մեր միասնական ցանկով հանդես գալու հարցը այս պահին քննարկման փուլում է: Վերջնական պատասխան կտանք ոչ շատ հեռու ապագայում:

-Էլ ի՞նչ ուժերի հետ է հնարավոր համագործակցություն ընտրությունների ժամանակ:

-Մենք պատրաստ ենք համագործակցելու այն քաղաքական ուժերի հետ, որոնք այս կամ այն չափով կիսում են մեր տեսակետները մեր կարծիքները երկրում առկա երևույթների մասին: Եվ դրանք պետք է լինեն այնպիսի քաղաքական կազմակերպություններ, որոնք մեկ կարճաժամկետ քաղաքական խնդիր չեն լուծում և չեն սպասարկում մեկ անձի ամբիցիաները: Ես ենթադրում եմ, որ ավելի շատ անհատների հետ կարող է համագործակցություն լինել, բայց կան որոշ քաղաքական ուժեր, որոնց հետ նույնպես այս պահին դեռ ոչ շատ ակտիվ կերպով ընթանում են կոնսուլտացիոն ինչ-որ գործընթացներ: Իսկ թե դա ինչի կհանգեցնի ցույց կտա շատ մոտ ապագան:

-Պրն. Գալստյան, անդրադառնանք նորընտիր կառավարությանը: ինչպե՞ս եք գնահատում կառավարության փոփոխությունները:

-Բնականաբար դրական եմ համարում, որովհետև Հովիկ Աբրահամայանի կառավարությունը, իմ խորին համոզմամբ, անկախ Հայաստանի պատմության մեջ ամենաանդեմ կառավարությունն էր, որը դրական ոչ մի փոփոխություն չարեց, ավելին՝ եղած խնդիրները մի քանի անգամ ավելի խորացան՝ հատկապես կտրուկ աճեց Հայաստանի արտաքին պարտքը:

Ես կարծում եմ այն խոսակցութունները, որ Հայաստանում հնարավոր է դեֆոլտ լինի՝ ըստ առաջին նախագահի գնահատականների, դա չարախնդալու բան չէ: Աստված չանի, եթե դա տեղի ուենա, պարզապես ողբերգություն կլինի ամբողջ երկրի համար և դրա պատասխանատվության մի հսկա հատվածը կկրի Հովիկ Աբրահամյանի կառավարությունը, որպես ամենաանդեմ կառավարություն:

-Ի՞նչ եք կարծում, որքանով կհաջողվի կառավարությանը իրականացնել իրենց նպատակները մինչ խորհրդարանական ընտրություններ, հաշվի առնելով, որ քիչ ժամանակ է մնացել:

-Խորհրդարանական ընտրություններին վեց ամիս է մնացել, իսկ որևէ մեկը կախարդական փայտիկ չունի՝ 6 ամսվա ընթացքում ինչ որ խնդիր լուծելու համար: Համենայնդեպս հայտերը, որ ներկայացվել են, շատ բարձր են և ես հույս ունեմ, որ դրանք իրականություն կդառնան: Իսկ վերջնական գնահատականը պարկեշտ կլինի տալ, երբ որ իրենց կառավարման 100-րդ օրը լռանա:

-Նոր ընտրական օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունները որքանո՞վ կարող են երաշխիք հանդիսանալ արդար ընտրությունների:

-Արդար ընտրությունների համար երաշխիք չի կարող հանդիսանալ անգամ ամենակատարյալ օրենսգիրքը, եթե չկա դրա համար քաղաքական կամք: Վերջին 6-7 տարիների ընթացքում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ գոնե տեղում լցոնումներ, բռնություններ, ինչպես քոչարյանական ժամանակներում էին, չեն լինում: Բայց դրա փոխարեն կան այլ գործընթացներ, որոնց մեջ ամենակարևորը փողն է, որի դեմ մինչև այսօր ոչ մի մեթոդ չկա ու ոչ մի քաղաքական ուժ չի կարողանում որևէ մեխանիզմ մտածել: Հիմա, եթե փող պետք է բաժանեն, ինչ օրենսգիրք էլ ընդունեն, միևնույն է փողը իր դերակատարությունը ունենալու է:

-ԸՕ-ում սահմանվել է դրույթ, որը ընտրակեղծիքների վերաբերյալ սուտ մատնության համար սահմանում է քրեական պատասխանատվություն. արդյո՞ք այս փաստը չի կաշկանդելու վստահված անձանց և հանձնաժողովի անդամների գործունեությունը:

-Նոր օրենսգրքում կան բազմաթիվ բացթողումներ: Դրանցից մեկն էլ հենց այն է, որ մարդիկ վախենալու են խոսել ընտրակեղծիքներից, դա լինի վստահված անձ, դիտորդ թե հանձնաժողովի անդամ: Վախենալու են կրակը ընկնել, որովհետև իշխանության ցանկության դեպքում, որևէ ընտրակեղծիք չես կարող բացահայտել, և չես կարողանա ապացուցել դրա ճշմարտացիությունը: Դա նշանակում է, եթե մարդը խոսի իր աչքի առջև կատարվածի մասին, բայց չկարողանա ապացուցել, ապա այդ մարդուն կսպառնա ազատազրկում: Սա իհարկե հետադիմական որոշում էր:

-Իսկ ի՞նչպես եք վերաբերվում այն հանգամանքին, որ ընդդիմադիր ուժերը կողմ քվեարկեցին ԸՕ-ի փոփոխություններին:

-Ես Կարծում եմ, որ դա երկուստեք ձեռք բերված համագործակցության արդյունք է: Ցանկացած կոնսենսուս իհարկե դրական է: Սակայն Ինչ վերաբերում է ընդդիմադիր լինելուն, ապա դժվար է ասել, թե խորհրդարանական ուժերից որն է ընդդիմադիր, որը ոչ: Դա սուբյեկտիվ կարծիք է:

-Ձեր ֆեյսբուքյան էջում հանդես եք եկել մի առաջարկով, որը վերաբերվում է գործազուրկներին:

-Կարծում եմ, որ եթե գործող կառավարության նպատակներից է սոցիալական խնդիրների մեղմացման քաղաքականությունը, ապա պետք է մտածել քաղաքացուն հնարավորություն տալու ինքնակրթվելու համար: Գործազուրկներին հնարավորություն պետք է տրվի մասնակցելու մշակութային կյանքին ՝ այցելելու ցուցահանդեսներ, թանգարաններ, թատրոններ, համերգներ: Սա ուղակիորեն կարող է ազդել մարդու ինքնակրթվելու վրա: Սրանով գործազուրկներին հնարավորություն կտրվի կյանքի նկատմամաբ այլ մոտեցումներ ձեռք բերել: Աշխարհում նման փորձ կա, օրինակ՝ Ֆրանսիայում:

-Ի՞նչ եք կարծում Ձեր այս առաջարկը կհասնի հասցեատիրոջը:

-Առաջարկը հրապարակվել է լրատվամիջոցներով, իսկ թե արդյո՞ք կառավարության լրատվական ծառայությունը մոնիթորինգի կդնի, եթե իհարկե նպատակահարմար համարեն, թե ոչ, չեմ կարող ասել: Դա հրապարակային քաղաքական առաջարկ է :

Զրուցեց՝ Աննա ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

Լրահոս
Մի քանի անգամ սահմանադրական կարգը տապալած իշխանություններից ես ուրիշ բան չէի էլ սպասում. Վահագն Վարագյան Հուլիսի 22-ի հոսանքազրկումների մասին Ամեն տարի ՏՏ ոլորտի 10․000 մասնագետ լքում է Թուրքիան Իրանը Հորմուզի նեղուցում բրիտանական լցանավ է կալանել Հայկ Ալումյան. ՍԴ նկատմամբ հարձակում է իրականացվում Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է 30 չվերթ Էտնա հրաբխի նոր ժայթքումը խափանել է Սիցիլիայում օդանավակայանների աշխատանքը Շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն արձակել է ավելի քան 900 կրակոց. ՊԲ Անձնագրային բոլոր ստորաբաժանումները կաշխատեն նաև շաբաթ օրերին Քոչարյանի գործը տանուլ են տվել. Հայկ Ալումյան Գերմանական զինամթերքի վաճառքի ցանկում Թուրքիան առաջինն է Ֆրանսիայում գրանցվել է 46 աստիճան տաքություն Վլադիմիր Զելենսկին ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանին ազատել է աշխատանքից «Հրապարակ». Հրահանգվել է Ստամբուլյան կոնվենցիայի մասին չխոսել, որ սեպտեմբերին անաղմուկ վավերացնեն այն «Հրապարակ». Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լուծարումից հետո կառույցի շենքերը կվաճառվեն «Հրապարակ». Հայկ Մարությանն ազատվում է «սևերից» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 20 Ամեն գնով, ջանք չխնայել, նպաստել ստեղծող, արարող, Հայ մարդու, Հայ տեսակի ամրացմանն ու շատացմանը... Իրավապաշտպանները՝ իջևանյան դեպքերի մասին Թուրքիայի խորհրդարանը դատապարտել է պատժամիջոցների մասին Եվրամիության որոշումը Ռոբերտ Քոչարյան. Կարծում եմ՝ դատախազությունն այս ամենն անում է նիստը ձգձգելու համար Վահագն Վարագյան. ԵՊՀ-ում ուժային մեթոդներով փորձում են լուծարել կենտրոնն ու ազատվել ինձանից ԱՄՆ սենատ է ներկայացվել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու նոր առաջարկ ԲԴԽ անդամները հանդիպելու են դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ Արդեն բոլոր սահմաններն անցնում են Թրամփը չի մտածում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ ՌԴ Քննչական կոմիտեն սկսել է ստուգումը Շերեմետեւոյում Nordwind-ի ինքնաթիռի միջադեպից հետո «Մոսկվա-Երևան» չվերթի ժամանակ գրանցված միջադեպից հետո երկու ուղևոր հիվանդանոցում է Երևանում, Արարատի և Արմավիրի մարզերում ջերմաստիճանը կհասնի մինչև +42 Երեկ Նիկոլ Փաշինյանն առաջին ուժը կիրառեց իր հիմնական հենարանի դեմ ԱՄՆ-ի նավը իրանական անօդաչու է ոչնչացրել «Հրապարակ». Ո՞ւմ կառաջադրի ՀՅԴ-ն Արցախի նախագահական ընտրություններին, քննարկվել է երկու անուն «Ժամանակ». Լարված իրավիճակ՝ Կրթության տեսչական մարմնում «Փաստ». Հովհաննես Իգիթյանին կհեռացնեն ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունից «Փաստ». Փաշինյանը դժգոհել է ԱԺ մի քանի հանձնաժողովների աշխատանքից և հանձնարարել է ինքնակրթվել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 19 ՌԴ ԱԳՆ-ն դեմ է Թուրքիայի նկատմամբ ԵՄ միակողմանի պատժամիջոցներին Իջևանի դեպքի հետ կապված տարբերակ է առաջարկվել, որ պետությունը կարգավորի փայտի հավաքման պրոցեսը. Արթուր Վանեցյան Արցախի խորհրդարանը կգումարի արտահերթ նստաշրջան $100 մլն Ադրբեջանին և $7 մլն Հայաստանին. Վաշինգտոնն ընդգծում է իր պրագմատիկ քաղաքականությունը Հարավային Կովկասում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan