Դե Ռոսսին հրաժարվել է բանակցել «Յուվենտուսի» հետ
29/10/2016 12:57
Նմանատիպ
«Յուվենտուսի» ղեկավարությունը հետաքրքրված է «Ռոմայի» կիսապաշտպան Դանիելե դե Ռոսիի ծառայություններով։
33-ամյա ֆուտբոլիստի՝ «գայլերի» ղեկավարության հետ պայմանագրի ժամկետը լրանալու է ընթացիկ մրցաշրջանի ավարտին, իսկ կողմերը դեռ ընդհանուր հայտարարի չեն եկել նոր համաձայնագիր կնքելու շուրջ։
«La Gazzetta dello Sport»-ը գրում է, որ օգտվելով ստեղծված իրավիճակից՝ «Յուվենտուսի» ներկայացուցիչները փորձել են կապ հաստատել դե Ռոսսիի հետ, սակայն կիսապաշտպանը կտրականապես հրաժարվել է բանակցություններ վարել թուրինցիների հետ։
Վերոնշյալ պարբերականը հաղորդում է, որ «Ռոմայի» հետ նոր պայմանագիր չկնքելու դեպքում Դանիելե դե Ռոսսին մտադիր է կարիերան շարունակել ՄԼՍ-ում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում