«Ինտերի» մի շարք ֆուտբոլիստներ կլքեն ակումբը
26/11/2016 14:29
Նմանատիպ
«Ինտերի» ղեկավարությունը որոշել է Եվրոպա լիգայի խմբային փուլում տապալված ելույթների պատճառով հրաժեշտ տալ մի քանի խաղացողների:
Փլեյ-օֆֆի ուղեգիր չնվաճելը «ներաձուրիին» կարժենա 15 միլիոն եվրո, և այդ ծրագրված գումարը ետ վերադարձնելու համար ակումբը թիմի կազմում փոփոխություններ է կատարելու:
Միլանյան ակումբը լքելու հիմնական թեկնածուներն են համարվում հարձակվողներ Ստեփան Յովետիչը, Գաբրիել Բարբոսան, կիսապաշտպան Ֆելիպե Մելոն և եզրային պաշտպան Դավիդե Սանտոնը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում