«Pirelli»-ի նախագահը երազում է Մեսսին տեսնել «Ինտերում»
30/11/2016 20:29
Նմանատիպ
«Ինտերի» բազմամյա հովանավոր «Pirelli» ընկերության նախագահ Մարկո Տրոնկետի Պրովերան երազում է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին տեսնել միլանյան ակումբում։
«Մեսսիին «Ինտեր» հրավիրելն իմ երազանքն է, իսկ երազանքները երբեմն իրականություն են դառնում։ Միշտ փորձում եմ ինքնավստահ լինել և չմոռանալ՝ երազանքներն իսկապես կարող են իրականություն դառնալ»,- Պրովերայի խոսքը մեջբերված է «Corriere dello Sport»-ից։
Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ «Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է Մեսսիին նոր պայմանագիր առաջարկել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում