AM | RU
USD
EUR
RUB

Եթե երբևէ չգիտակցենք երկրի ու պետության իրավական տարբերությունը, ապագա չենք ունենա

 

Անշուշտ, Հայաստանը համայն հայության հայրենիքն է։ Ցանկացած հայ Հայաստանում իրեն պետք է զգա ինչպես սեփական տանը, այլ ոչ որպես հյուր։ Դա է մեզ թելադրում մեր համազգային շահը, դա է մեզ թելադրում արդարության զգացումը, քանի որ սփյուռքը գոյացել է ոչ մեր ցանկությամբ։ Դա մեր ազգային ողբերգության արդյունքն է։

Բայց այսպես թե այնպես, Հայաստանի Հանրապետությունը իրավական միավոր է աշխարհի կողմից ճանաչված։ Հայաստանի Հանրապետությունը անկախ ու ինքնիշխան պետություն է՝ իր ողջ պետական ինստիտուտներով հանդերձ։ Մեր ազգային երգերում այն երկիր է, իսկ ազգային երգերը կոչված են ոչ միայն պատմությունը պահպանելու, այլև ազգային ոգին բարձր պահելու համար։ Սակայն իրականում մենք վաղուց ենք սոսկ երկրից վերածվել պետության, իր ողջ պետական համակարգով ու իրավական նորմերով։ 

Եթե երբևէ մենք չգիտակցենք երկրի ու պետության իրավական տարբերությունը, մենք ապագա չենք ունենա։ Եթե երբևէ մենք չգիտակցենք, որ Հայաստանի Հանրապետության համար, առաջնային բարձրագույն արժեքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են, մենք ապագա չենք ունենա։ Այսինքն որպես պետություն, մեր առաջնային խնդիրը մեր սեփական քաղաքացիների արժեհամակարգն է ու պատկերացումները, մոտեցումներն ու իղձերը, ցանկություններն ու նպատակները։

Պետությունը երգ չէ, որը կարելի է ընդամենը երգել։ Պետությունը պոեմ չէ, որը կարելի լինի հանգավորված ու պաթոսով արտասանել։ Պետությունը ոչ միայն իրավունք է, այլև պարտավորություն։ Պետությունը, ապահովելով իր քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունը, իրավահավասարությունն ու հասարակական արդարությունը, պահանջում է նաև ամենօրյա ջանք ու եռանդ, խնամք ու հոգածություն։ Ամենօրյա աշխատանք ու երբեմն էլ նաև կյանք։ Կյանք բառիս ամենաուղղակի իմաստով։ Ցավոք, մենք չենք ապրում այնպիսի քաղաքակրթական ժամանակաշրջանում, երբ պատերազմները կհամարվեին հետադիմություն։ Մեր այժմյան գոյության պայմաններում, ամեն օր այդ պատերազմը կարող է թակել մեր դուռը ու մեզանից խլել մեր կյանքը, որը հիմնականում վճարում են ՀՀ քաղաքացիները, անկախ ազգային պատկանելությունից։

Բայց ցավոք ստեղծված է մի վիճակ, երբ ոմանք իրենց քաղաքացիական պարտականությունները կատարում են այլ պետության օրենսդրությամբ, հայրենասիրական զեղումները դրսևորում են միանգամայն այլ պետության, ասել կուզե երկրի հանդեպ։

Խորին հարգանք տածելով մեր որոշ սփյուռքահայ մտավորականության հանդեպ՝ ամեն դեպքում չեմ գտնում, որ այլ պետության քաղաքացին իրավունք ունի որոշելու իմ ու իմ երեխայի ներկան ու ապագան։ Այստեղ առաջանում է անարդարության զգացում, քանի որ ես ու իմ երեխան, ամեն օր, ամեն վայրկյան կիսում ենք մեր սեփական պետության դժվարությունները։ Մենք, մեր մաշկի վրա զգալով անարդարությունները, ամեն դեպքում չենք փորձում սեփական բարեկեցությունն ու անվտանգությունը փնտրել այլ դրոշների ներքո։ Թեպետ ոչ մեկին չեմ էլ մեղադրում այլ տեղերում իրենց կյանքը կառուցելու համար։ Ամեն մարդու կյանքը կառուցվում է համապատասխան իր ճակատագրի։

Մենք ամեն օր փորձում ենք դիմակայել կյանքի մարտահրավերներին ու որպեսզի տպավորություն չստեղծվի, որ ապրում ենք համատարած գորշության պայմաններում, ուրախանում ենք նաև այն հաջողություններով, որոնք թեպետ ոչ հաճախ, բայց ամեն դեպքում երբեմն արձանագրում է մեր պետությունը։

Սակայն կցանկանայի մի փոքրիկ պատմական էքսկուրս կատարել։ Ժամանակին, երբ իմ ու մեր շատերի մայրերը, այսպես կոչված մութ ու ցուրտ տարիներին, սառցե ջրով լվացք էին անում, նավթավառով ճաշ էին պատրաստում, իսկ երեկոյան ողջ ընտանիքով քուրսի արած նստում էինք վառարանի կողքին, կարծես չլսեցինք, որ Արսինե Խանջյանը գեթ մեկ օր փորձի ապրել նման կենսապայմաններում։

Երբ մեր հայրերը, ավագ եղբայրները իրենց կյանքն էին զոհում, իրենց առողջությունն էին խեղում պատերազմի դաշտում, կարծես System of a Down-ի տղաները ու հենց Սերժ Թանկյանը չփորձեցին գեթ մեկ անգամ, գեթ մեկ օրով փոխարինել դիրքապահ տղաներին։

Երբ առավոտից մինչև երեկո ողջ հասարակությունը լուսացնում էր հացի հերթերում, կարծես Ատոմ Էգոյանը չերևաց այդ խանութների առջև։

Բայց մենք դիմացանք ցրտին ու մթանը, հաղթահարեցինք պատերազմը, անցյալում թողեցինք հացի հերթերը։ Իհարկե մեզանից շատերը, չդիմանալով դժվարություններին հեռացան Հայաստանից, բայց մնացածներս՝ դիմացանք ու հաղթահարեցինք անհաղթահարելին։

Մենք չենք մեղադրում հեռացածներին ու բոլորին խնդրում ենք վերադառնալ, բայց խնդրում ենք նաև նրանց, ովքեր չեմ ապրում մեզ հետ, չեն կիսում նույն օրերը, չեն կիսում նույն հիշողությունները, մեր փոխարեն չվճռեն մեր ապագան։ Իհարկե, սփյուռքում նույնպես եղան մարդիկ, ովքեր զենքը ձեռքին կանգնեցին թշնամուն դեմ հանդիման, բայց նրանք գրեթե բոլորն անխտիր մնացին ապրելու մեր կողքին։ Ցավոք, շատերը սոսկ մեր հիշողություններում՝ հանգչելով Եռաբլուրում։

Մենք իհարկե շոյված ենք «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության անդամների մտահոգությամբ, բայց, կարծում եմ, առավել արդար կլինի, եթե այդ արդարությունը հաստատեն այստեղի քաղաքացիները անկախ ազգային պատկանելությունից, քանի որ միայն հայ լինելը քիչ է, կարևորը նաև ՀՀ քաղաքացի լինելն է։

Սա մեղադրանք չէ, սա մերժում չէ, սա բաժանարար գծի սահմանում չէ, սա սոսկ դիմում է ու խնդրանք։ Իհարկե հայրենիքը համայն հայության տունն է, բայց ամեն դեպքում ես ՀՀ քաղաքացի եմ, իմ երեխան ՀՀ քաղաքացի է ու մտածում եմ, գուցե սխալվում եմ, բայց գտնում եմ, որ այնուամենայնիվ պետք է թույլ տաք ինքս որոշեմ ինչպիսի երկրում եմ ուզում ապրել, ինչպիսի երկիր եմ ուզում կամ կարողանում կերտել երեխայիս փոխանցելու համար։

Հակառակ դեպքում եթե առհասարակ պետք է տարբերություն չլինի, ապա ինքս նույնպես կարող եմ վերցնել ընտանիքս, հեռանալ Հայաստանից ու արդեն օտարերկրյա սահմաններից միանալ «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությանը։

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս
Մի քանի անգամ սահմանադրական կարգը տապալած իշխանություններից ես ուրիշ բան չէի էլ սպասում. Վահագն Վարագյան Հուլիսի 22-ի հոսանքազրկումների մասին Ամեն տարի ՏՏ ոլորտի 10․000 մասնագետ լքում է Թուրքիան Իրանը Հորմուզի նեղուցում բրիտանական լցանավ է կալանել Հայկ Ալումյան. ՍԴ նկատմամբ հարձակում է իրականացվում Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է 30 չվերթ Էտնա հրաբխի նոր ժայթքումը խափանել է Սիցիլիայում օդանավակայանների աշխատանքը Շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն արձակել է ավելի քան 900 կրակոց. ՊԲ Անձնագրային բոլոր ստորաբաժանումները կաշխատեն նաև շաբաթ օրերին Քոչարյանի գործը տանուլ են տվել. Հայկ Ալումյան Գերմանական զինամթերքի վաճառքի ցանկում Թուրքիան առաջինն է Ֆրանսիայում գրանցվել է 46 աստիճան տաքություն Վլադիմիր Զելենսկին ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանին ազատել է աշխատանքից «Հրապարակ». Հրահանգվել է Ստամբուլյան կոնվենցիայի մասին չխոսել, որ սեպտեմբերին անաղմուկ վավերացնեն այն «Հրապարակ». Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լուծարումից հետո կառույցի շենքերը կվաճառվեն «Հրապարակ». Հայկ Մարությանն ազատվում է «սևերից» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 20 Ամեն գնով, ջանք չխնայել, նպաստել ստեղծող, արարող, Հայ մարդու, Հայ տեսակի ամրացմանն ու շատացմանը... Իրավապաշտպանները՝ իջևանյան դեպքերի մասին Թուրքիայի խորհրդարանը դատապարտել է պատժամիջոցների մասին Եվրամիության որոշումը Ռոբերտ Քոչարյան. Կարծում եմ՝ դատախազությունն այս ամենն անում է նիստը ձգձգելու համար Վահագն Վարագյան. ԵՊՀ-ում ուժային մեթոդներով փորձում են լուծարել կենտրոնն ու ազատվել ինձանից ԱՄՆ սենատ է ներկայացվել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու նոր առաջարկ ԲԴԽ անդամները հանդիպելու են դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ Արդեն բոլոր սահմաններն անցնում են Թրամփը չի մտածում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ ՌԴ Քննչական կոմիտեն սկսել է ստուգումը Շերեմետեւոյում Nordwind-ի ինքնաթիռի միջադեպից հետո «Մոսկվա-Երևան» չվերթի ժամանակ գրանցված միջադեպից հետո երկու ուղևոր հիվանդանոցում է Երևանում, Արարատի և Արմավիրի մարզերում ջերմաստիճանը կհասնի մինչև +42 Երեկ Նիկոլ Փաշինյանն առաջին ուժը կիրառեց իր հիմնական հենարանի դեմ ԱՄՆ-ի նավը իրանական անօդաչու է ոչնչացրել «Հրապարակ». Ո՞ւմ կառաջադրի ՀՅԴ-ն Արցախի նախագահական ընտրություններին, քննարկվել է երկու անուն «Ժամանակ». Լարված իրավիճակ՝ Կրթության տեսչական մարմնում «Փաստ». Հովհաննես Իգիթյանին կհեռացնեն ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունից «Փաստ». Փաշինյանը դժգոհել է ԱԺ մի քանի հանձնաժողովների աշխատանքից և հանձնարարել է ինքնակրթվել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 19 ՌԴ ԱԳՆ-ն դեմ է Թուրքիայի նկատմամբ ԵՄ միակողմանի պատժամիջոցներին Իջևանի դեպքի հետ կապված տարբերակ է առաջարկվել, որ պետությունը կարգավորի փայտի հավաքման պրոցեսը. Արթուր Վանեցյան Արցախի խորհրդարանը կգումարի արտահերթ նստաշրջան $100 մլն Ադրբեջանին և $7 մլն Հայաստանին. Վաշինգտոնն ընդգծում է իր պրագմատիկ քաղաքականությունը Հարավային Կովկասում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan