Չեմպիոնների լիգա. Ամեն ինչ 1/8 եզրափակչի մասնակիցների մասին
Նմանատիպ
Այսօր Նյոնում տեղի կունենա ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը: Ներկայացնում ենք այն ամենը, ինչ պետք է իմանալ խմբային փուլը հաղթահարած մասնակիցների մասին:
Խմբերի հաղթողները՝ «Արսենալ» (ENG), «Ատլետիկո» (ESP), «Բարսելոնա» (ESP), «Բորուսսիա» Դորտմունդ (GER), «Լեսթեր» (ENG), «Մոնակո» (FRA), «Նապոլի» (ITA), «Յուվենտուս» (ITA):
Երկրորդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը՝ «Բայեր» (GER), «Բավարիա» (GER), «Բենֆիկա» (POR), «Մանչեսթեր Սիթի» (ENG), «Պարի Սեն Ժերմեն» (FRA), «Պորտու» (POR), «Ռեալ» (ESP, չեմպիոն), «Սևիլյա» (ESP):
Թիմերը բաժանված են երկու զամբյուղի՝ խմբերի հաղթողներն ու երկրորդ հորիզոնականը զբաղեցրածները: Միևնույն խումբը և միևնույն երկիրը ներկայացնող թիմերը այս փուլում չեն հանդիպի։
1/8 եզրափակչի առաջին խաղերը (փետրվարի 14/15, 21/22) խմբերի հաղթողների համար արտագնա կլինեն, պատասխան խաղերը՝ տնային (մարտի 7/8, 14/15): 1/4 եզրափակչի վիճակահանությունը տեղի կունենա մարտի 17-ին, կիսաեզրափակչինը՝ ապրիլի 21-ին:
Խմբերի հաղթողները
A. «Արսենալ» (ENG)
Հավանական մրցակիցները՝ «Բավարիա», «Բայեր», «Բենֆիկա», «Պորտու», «Ռեալ», «Սևիլյա»:
Չեմպիոնների լիգա է դուրս եկել՝ Անգլիայի առաջնության երկրորդ խաղից։
Լավագույն ռմբարկուն՝ Մեսութ Օզիլ, 4 գոլ։
Նախորդ մրցաշրջանը՝ 1/8 եզրափակիչ, լավագույն արդյունքը՝ եզրափակչի մասնակից (2006 թվական)։
«Արսենալը» 17-րդ անգամ անընդմեջ հաղթահարում է խմբային փուլի արգելքը: 5 տարվա մեջ առաջին անգամ թիմը խմբում առաջինն է: Լոնդոնցիները 1/8 եզրափակչի վերջին 6 դիմակայություններում պարտվել են:
B. «Նապոլի» (ITA)
Հավանական մրցակիցները՝ «Մանչեսթեր Սիթի», «Բայեր», «Պարի Սեն Ժերմեն», «Պորտու», «Ռեալ», «Սևիլյա»:
Չեմպիոնների լիգա է դուրս եկել՝ Իտալիայի առաջնության երկրորդ տեղից։
Լավագույն ռմբարկուն՝ Դրիս Մերտենս, 4 գոլ։
Նախորդ մրցաշրջանում՝ Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչ։
Լավագույն արդյունքը՝ նեապոլցիները մեկ անգամ են խաղացել 1/8 եզրափակչում (2011-12 թթ.):
C. «Բարսելոնա» (ESP)
Հավանական մրցակիցները՝ «Բավարիա», «Բայեր», «Բենֆիկա», «Պորտու», «Պարի Սեն Ժերմեն»։
Չեմպիոնների լիգա է դուրս եկել՝ Իսպանիայի չեմպիոնի կարգավիճակով։
Լավագույն ռմբարկուն՝ Լեո Մեսսի, 10 գոլ։
Նախորդ մրցաշրջանը՝ 1/4 եզրափակիչ։
Լավագույն արդյունքը՝ Չեմպիոնների լիգայի հնգակի գավաթակիր (1992, 2006, 2009, 2011, 2015)։
D. «Ատլետիկո» (ESP)
Հավանական մրցակիցները՝ «Մանչեսթեր Սիթի», «Բայեր», «Բենֆիկա», «Պորտու», «Պարի Սեն Ժերմեն»։
Չեմպիոնների լիգա է դուրս եկել՝ Իսպանիայի առաջնության երրորդ տեղով։
Լավագույն ռմբարկուն՝ Անտուան Գրիզման, 3 գոլ։
Լավագույն արդյունքը՝ եզրափակչի եռակի մասնակից (1974, 2014, 2016)
Նախորդ մրցաշրջանում «Ատլետիկոն» դարձավ առաջին թիմը, որը պարտվեց Չեմպիոնների լիգայում իր առաջին 3 եզրափակիչներում:
E․ «Մոնակո» (FRA)
Հավանական մրցակիցները՝ «Բավարիա», «Մանչեսթեր Սիթի», «Բենֆիկա», «Պորտու», «Պարի Սեն Ժերմեն», «Ռեալ»։
Չեմպիոնների լիգա է դուրս եկել՝ Ֆրանսիայի առաջնության երրորդ տեղով, որակավորման երրորդ փուլ։
Լավագույն ռմբարկուն՝ Ռադամել Ֆալկաո, Ռոմա Լեմար, Բերնանդու Սիլվա, 2 գոլ։
Նախորդ մրցաշրջանը՝ Եվրոպա լիգայի խմբային փուլ (ՉԼ-ի որակավորման եզրափակիչ փուլից դուրս մնալուց հետո)։
Լավագույն արդյունքը՝ եզրափակչի մասնակից (2004)։
F․ «Բորուսսիա» Դորտմունդ (GER)
Հավանական մրցակիցները՝ «Մանչեսթեր Սիթի», «Բենֆիկա», «Պորտու», «Պարի Սեն Ժերմեն», «Սևիլյա»։
Չեմպիոնների լիգա է դուրս եկել՝ Գերմանիայի առաջնության երկրորդ տեղով։
Լավագույն ռմբարկուն՝ Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 4 գոլ։
Նախորդ մրցաշրջանը՝ Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչ։
Լավագույն արդյունքը՝ Չեմպիոնների լիգայի գավաթակիր (1997 թվական):
G․ «Լեսթեր» (ENG)
Հավանական մրցակիցները՝ «Բավարիա», «Բայեր», «Բենֆիկա», «Պորտու», «Պարի Սեն Ժերմեն», «Ռեալ», «Սևիլյա»։
Չեմպիոնների լիգա է դուրս եկել՝ Անգլիայի չեմպիոնի կարգավիճակով։
Լավագույն ռմբարկուն՝ Ռիյադ Մարեզ, 4 գոլ։
Արդյունքները՝ նախկինում եվրագավաթներին չի մասնակցել
«Լեսթերն» այն 5 ակումբների շարքում է, որոնք Չեմպիոնների լիգայի (1992 թվականից հետո) դեբյուտային մրցաշրջանում խմբային փուլի առաջին 3 խաղերում հաղթանակ են տարել: Նախկինում նման հաջողության են հասել «Միլանը» (1992/93), «Պարի Սեն Ժերմենը» (1994/95), «Յուվենտուսը» (1996/97) և «Մալագան» (2011/12):
H․ «Յուվենտուս» (ITA)
Հավանական մրցակիցները՝ «Բավարիա», «Մանչեսթեր Սիթի», «Բենֆիկա», «Պորտու», «Պարի Սեն Ժերմեն», «Ռեալ», «Բայեր»։
Չեմպիոնների լիգա է դուրս եկել՝ որպես Իտալիայի չեմպիոն։
Լավագույն ռմբարկուն՝ Գոնսալո Իգուային, 3 գոլ։
Նախորդ մրցաշրջանը՝ 1/8 եզրափակիչ։
Լավագույն արդյունքը՝ կրկնակի չեմպիոն (1985, 1996)
Երկրորդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը
A․ «Պարի Սեն Ժերմեն» (FRA)
Հավանական մրցակիցները՝ «Ատլետիկո», «Բարսելոնա», «Բորուսսիա», «Լեսթեր», «Նապոլի», «Յուվենտուս»։
Չեմպիոնների լիգա է դուրս եկել՝ Ֆրանսիայի առաջնության չեմպիոնի կարգավիճակով։
Լավագույն ռմբարկուն՝ Էդինսոն Կավանի, 5 գոլ։
Նախորդ մրցաշրջանը՝ 1/4 եզրափակիչ։
Լավագույն արդյունքը՝ կիսաեզրափակիչ (1995 թվական)։
B. «Բենֆիկա» (POR)
Հավանական մրցակիցները՝ «Ատլետիկո», «Բարսելոնա», «Բորուսսիա» Դ, «Լեսթեր», «Մոնակո», «Յուվենտուս», «Արսենալ»։
Չեմպիոնների լիգա է դուրս եկել՝ Պորտուգալիայի չեմպիոնի կարգավիճակով։
Լավագույն ռմբարկուն՝ Էդուարդո Սալվիո, 3 գոլ։
Նախորդ մրցաշրջանը՝ 1/4 եզրափակիչ։
Լավագույն արդյունքը՝ երկակի հաղթող (1961, 1962):
C. «Մանչեսթեր Սիթի» (ENG)
Հավանական մրցակիցները՝ «Նապոլի», «Ատլետիկո», «Բորուսսիա», «Մոնակո», «Յուվենտուս»։
Չեմպիոնների լիգա է դուրս եկել՝ Անգլիայի առաջնության 4-րդ տեղ, որակավորման եզրափակիչ փուլ։
Լավագույն ռմբարկուն՝ Սերխիո Ագուերո, 6 գոլ։
Նախորդ մրցաշրջանը՝ կիսաեզրափակիչ։
Լավագույն արդյունքը՝ կիսաեզրափակիչ (2016)
Չեմպիոնների լիգայի նախորդ 7 մրցաշրջաններում Պեպ Գվարդիոլան՝ որպես «Բարսելոնայի» և «Բավարիայի» մարզիչ, հասել է առնվազն կիսաեզրափակիչ:
D. «Բավարիա» (GER)
Հավանական մրցակիցները՝ «Արսենալ», «Բարսելոնա», «Լեսթեր», «Նապոլի», «Յուվենտուս», «Մոնակո»։
Չեմպիոնների լիգա է դուրս եկել՝ Գերմանիայի առաջնության չեմպիոնի կարգավիճակով։
Լավագույն ռմբարկուն՝ Ռոբերտ Լևանդովսկի, 5 գոլ։
Նախորդ մրցաշրջանը՝ կիսաեզրափակիչ։
Լավագույն արդյունքը՝ հնգակի հաղթող (1974, 1975, 1976, 2001, 2013)։
Կարլո Անչելոտին փորձում է դառնալ առաջին մարզիչը, ով
ա) 4 անգամ նվաճել է Չեմպիոնների գավաթը,
բ) հաղթել է երեք տարբեր ակումբների հետ:
Նախկինում նա գավաթակիր է դարձել «Միլանի» (2003, 2007) և «Ռեալի» (2014) հետ:
E. «Բայեր» (GER)
Հավանական մրցակիցները՝ «Արսենալ», «Բարսելոնա», «Լեսթեր», «Նապոլի», «Յուվենտուս»։
Չեմպիոնների լիգա է դուրս եկել՝ Գերմանիայի առաջնության երրորդ հորիզոնականով։
Լավագույն ռմբարկուն՝ Ադմիր Մեհմեդի, Վլադլեն Յուրչենկո, Քևին Քամփլ, Քևին Ֆոլլանդ, Խավյեր Էրնանդես, Հական Չալխանողլու, Յուլիան Բրանդտ, 1 գոլ։
Նախորդ մրցաշրջանը՝ 1/16 Եվրոպա լիգա (ՉԼ-ի խմբային փուլից դուրս մնալուց հետո)։
Լևերկուզենցիները 4 անգամ խաղացել են 1/8 եզրափակչում, բայց ոչ մի անգամ ավելի հեռուն չեն գնացել:
F. «Ռեալ» (ESP)
Հավանական մրցակիցները՝ «Արսենալ», «Լեսթեր», «Նապոլի», «Յուվենտուս», «Մոնակո»։
Չեմպիոնների լիգա է դուրս եկել՝ Իսպանիայի առաջնության երկրորդ տեղով։
Լավագույն ռմբարկուն՝ Կարիմ Բենզեմա, 4 գոլ։
Նախորդ մրցաշրջանը՝ գավաթակիր։
Լավագույն արդյունքը՝ ռեկորդային՝ 11 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում (1956, 1957, 1958, 1959, 1960, 1966, 1998, 2000, 2002, 2014, 2016):
G. «Պորտու» (POR)
Հավանական մրցակիցները՝ «Արսենալ», «Բարսելոնա», «Նապոլի», «Յուվենտուս», «Բորուսսիա», «Ատլետիկո»։
Չեմպիոնների լիգա է դուրս եկել՝ Պորտւգալիայի առաջնության երրորդ տեղով, որակավորման փուլի մասնակից։
Լավագույն ռմբարկուն՝ Անդրե Սիլվա, 5 գոլ։
Նախորդ մրցաշրջանը՝ ՉԼ-ի խմբային փուլ, 1/16 եզրափակիչ Եվրոպա լիգա։
Լավագույն արդյունքը՝ 2 անգամ հաղթել է (1987, 2004):
H. «Սևիլյա» (ESP)
Հավանական մրցակիցները՝ «Արսենալ», «Լեսթեր», «Նապոլի», «Բորուսսիա», «Մոնակո»։
Չեմպիոնների լիգա է դուրս եկել՝ Եվրոպա լիգայի չեմպիոնի կարգավիճակով։
Լավագույն ռմբարկուն՝ Վասսիմ Բեն Յեդդեր, 2 գոլ։
Նախորդ մրցաշրջանը՝ ՉԼ-ի խմբային փուլ, Եվրոպա լիգայի հաղթող։
Լավագույն արդյունքը՝ 1/4 եզրափակիչ (1958):
Հետևեք մեզ նաև Telegram-ում